Իրանում բնակելի շենք է փլուզվել գազի պայթյունի հետևանքով
INTERNATIONAL NEWSԻրանում չորեքշաբթի հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել կենցաղային գազի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Տարերային աղետների դեմ պայքարի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Թավրիզ քաղաքում: Վնաս է հասցվել ևս երկու կառույցի, որոնք տեղակայված են փլուզված շենքի մետակայքում:
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Ներկա պահին 12 տուժած է հայտնաբերվել, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



