ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները
INTERNATIONAL NEWSԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը կոչ է արել չեղարկել տոնական զանգվածային միջոցառումները Ամանորին եւ Սուրբ Ծնունդին՝ պաշտպանվելու կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածումից։ Նրա խոսքը մեջբերում է Bloomberg Quicktake-ը։
ԱՀԿ տնօրենը կոչ է արել հետաձգել ամանորյա զանգվածային միջոցառումները՝ դա համարելով բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ «Ավելի լավ է չեղարկել տոները, քան կորցնել կյանքը։ Մենք բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել մեր ընկերների եւ ընտանիքի հետ, սակայն բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքին»,-ասել է Հեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ COVID-19 պանդեմիան կավարտվի 2022 թվականին։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մինչեւ հաջորդ տարվա կեսերը մոլորակի բնակչության 70 տոկոսը պատվաստվի։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



