Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Մերի Հակոբյանի տեսահոլովակի շնորհանդեսի երեկույթը, հայտնի հյուրերն ու տորթի ընտրությունը

LIFE

«Կսպանեմ քեզ»․ այսպես է կոչվում դերասանուհի Մերի Հակոբյանի առաջին երգը, որը նա ներկայացրեց տեսահոլովակով։ Մինչև վերջին պահն այս նորությունը գաղտնի պահած երգչուհին մեծ շնորհանդես էր կազմակերպել, որով էլ տվեց երաժշտական պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբը։ Շնորհանդեսին ներկա էին Մերիի հայտնի գործընկերներից շատերը։

Tert.am Life–ը ևս ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

Դերասանուհին իր առաջին տեսահոլովակը ներկայացրեց մեծ հուզմունքով, որը չկարողացավ զսպել տորթը կտրելու պահին, քանի որ երկար ճանապարհ է անցել մինչև այս պահին հասնելը։ Վերջին շրջանում աշխատում է օր ու գիշեր, քանի որ նաև նկարահանվում է «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում և մեծ զբաղվածություն ունի։

Մերիի խոսքով՝  շարունակելու է ներկայանալ նաև որպես դերասանուհի: Օրվա տորթի ընտրությունը պատահական չէր՝ դաշնամուրի և տեսախցիկի համադրությամբ: Այն խորհրդանշում էր Մերիի 2 մեծ սերը՝ երաժշտությունն ու կինոն:

Մերին պատմեց, որ վաղուց էր մտածում երաժշտական կարիերայի մասին, քանի որ դերասանական կարիերային զուգահեռ երգում էր երաժշտական տարբեր ակումբներում, սակայն ներկայացնում էր cover–ներ։ Հիմա արդեն նա ունի իր երգը, որի հեղինակն Արտեմ Վալտերն է։ Տեսահոլովակը նկարահանել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Արթուր New Way–ը։

«Ժամանակն էր, որպեսզի ես սկսեի երաժշտական իմ կարիերան։ Ուզում էի հասարակությունը տեսներ իմ հնարավորությունները։ Կարծում եմ՝ ես ըստ արժանվույն եմ ներկայանում իմ լսարանին։ Արտեմ Վալտերի հետ երկար ժամանակ փորձում էինք գտնել ինձ հոգեհարազատ երգ։ Արդյունքում ստեղծվեց երգ, որտեղ կան և՛ մեր ժողովրդին, և՛ ինձ հարազատ տեմպ ու ռիթմ։ Տեսահոլովակում էլ ներկայանում եմ այնպիսի ոճով, ինչպես հասարակությունն  ինձ չի տեսել։ Այնքան ուրախ եմ, որ Արտեմը կարողացավ հասկանալ, իսկ Արթուրը՝ լավագույնս ներկայացնել ինձ»,– ասաց Մերին ու հավելեց, որ արդեն սկսել է աշխատանքը հաջորդ երգերի վրա։

«Ես չեմ պատրաստվում պասիվանալ, քանի որ եթե մտնում եմ որևէ ոլորտ, պետք է լինեմ լավագույններից մեկը։ Հուսով եմ՝ հասարակությունը կգնահատի մեր աշխատանքը։ Իհարկե, պատրաստ եմ տարբեր արձագանքների․ նախ՝ կատարյալ ոչինչ չկա, երկրորդ առողջ քննադատության վերլուծությամբ մեր հաջորդ աշխատանքն ավելի լավն է լինելու։ Իմ հաջորդ երգերը ևս լինելու են ակտիվ։ Կարծում եմ՝ այս շրջանում, մենք ուրախ երգերի կարիք շատ ունենք։ Ուզում եմ դրական լիցքեր փոխանցել  իմ ունկնդիրներին»,– ընդգծեց Մերին։

Տեսահոլովակում Մերին ներկայացել է 3 կերպարով, հերոսին մարմնավորում է դերասան Գևորգ Գրիգորյանը։ Ռեժիսոր Արթուր New Way–ն էլ պատմեց, որ տեսահոլովակը նկարահանել է այն սցենարով, որը տեսել է երգն առաջին անգամ լսելուց անմիջապես հետո։

«Ես շատ չեմ հետևում հայկական շոու բիզնեսին, սակայն կան տաղանդավոր մարդիկ, որոնց մասին պարտավոր եմ իմանալ։ Ինձ համար Արտեմ Վալտերն առանձին տեղ է զբաղեցնում որպես երգիչ, երգահան։ Երգը լսելուց հետո առաջին հարցս էր՝ Վալտե՞րն է գրել, որովհետև նրա ձեռագիրը շատ տարբերվող է։ Շատ ուրախացա, որ երգի հեղինակն ինքն է։ Մենք շատ մեծ թիմային աշխատանք ենք արել, որտեղ յուրաքանչյուր անդամի գործը շատ կարևոր էր»,– ասաց նա, ապա նկատեց, որ այս աշխատանքն էքսպերիմենտ է, հաջորդը ևս էքսպերիմենտ է լինելու։

Մերին հիշեց, որ նկարահանումները տևել են մոտ 40 ժամ՝ առանց ընդմիջման։ «Չենք քնել ու չնայած շատ հոգնած էինք՝ պիտի շարունակեինք աշխատանքը, քանի որ Արթուրը 2 օրով էր Մոսկվայից եկել Երևան։ Մի փոքր բարդ էր, բայց  չէինք տրտնջում,– ասաց Մերին ու հավելեց, որ վերջին օրը մի շարք փոփոխություններ են եղել։–Վերջին օրն ենք ընտրել տեսահոլովակի հերոսին՝ դերասան Գևորգ Գրիգորյանին։ Նա Արցախից եկավ Երևան հատուկ նկարահանումների համար։ Վերջին օրով պարզվեց նաև, որ ինձ սպիտակ հագուստ է պետք, ժամերի ընթացքում, աներևակայելի պայմաններում գտա այն։ Մինչև Արթուրի Հայաստան գալն էլ մազերս ամբողջությամբ մանր հյուսքեր էինք արել կերպարներից մեկի համար, Արթուրը հասավ, նայեց և ասաց՝ քանդիր։ Ես հետևում էի նրա բոլոր ցանկություններին, քանի որ պրոֆեսիոնալ է։ Ես Արթուրին ուղղակի ասել եմ՝ ինչ ուզում ես, նկարիր, որովհետև վստահ էի արդյունքի վրա։ Նա տարիների աշխատանքային փորձ ունի ռուսական շոու բիզնեսում և վստահ էի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու։ Հիմա նայում եմ տեսահոլովակն ու հասկանում, որ արժեր վստահել նրան»։

Արթուրը ցանկալի արդյուքնի հասնելու համար ունի իր բանաձևը․ «Ես և՛ սցենարիստ եմ, և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր։ Ռեժիսորը պետք է ամեն ինչից հասկանա, որպեսզի կարողանա լավ աշխատանք մատուցել։ Ինքս մասնագիտական կրթություն չունեմ, սակայն 10 տարուց ավելի աշխատում եմ այս ոլորտում, իսկ փորձն ավելին է, քան թեորիան»։

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia