Փարիզում ձերբակալել են երկու կնոջ պատանդ վերցրած տղամարդուն
INTERNATIONAL NEWSՓարիզի իրավապահ ուժերը տղամարդու են ձերբակալել, որը երկուշաբթի երկու կնոջ էր պատանդ վերցրել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
Նրա խոսքով՝ տուժածներ չկան: Վերջինս շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքային ոստիկանությանը և հատուկջոկատայիններին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան դանակով զինված տղամարդը երկու կնոջ էր պատանդ վերցրել Փարիզի արևելյան շրջանում գտնվող խանութներից մեկում: Ոստիկանությունը կատարվածը չի դիտարկում որպես ահաբեկչության հետ կապված միջադեպ: Տեղի ժամանակով կեսգիշերին (երևանյան 03:00) իրավապահներին հաջողվել է ազատել պատանդներից մեկին, իսկ երկրորդին տղամարդն ինքն է ազատ արձակել ձերբակալությունից առաջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



