Երկրաշարժ է գրանցվել
SOCIETYՀյուսիսային Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կեսօրից հետո (տեղի ժամանակով)՝ ցնցելով նահանգի մեծ հատվածը:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, ցնցումներ են գրանցվել Հումբոլդտի շրջանի մոտակա Մենդոսինո հրվանդանի մոտ և զգացվել են Սան Ֆրանցիսկոյում և Չիքոյում: Հումբոլդտի շրջանի շերիֆի խոսքով՝ նման ուժգնության ցնցումներ չէին եղել 2010 թվականից ի վեր:
Նրա խոսքով՝ աղետալի վնասներ, այնուամենայնիվ, չեն գրանցվել. մի շարք կառույցներ ու շենքեր են թեթևակի վնասվել, հիմնականում կոտրվել են պատուհանները:
Ամենից շատ տուժել է Ֆերնդեյլ շրջանը, որը գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից հյուսիս: Տեղի խանութենրից մեկի սեփականատերը կրած կորուստները գնահատել է 15 000 դոլարի սահմանում:

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



