Վայոց Ձորում BMW-ն մխրճվել է իրանական համարանիշներով բեռնատարի մեջ, կա վիրավոր
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95.5 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Նաիրի Զ-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Պահա Չ-ի վարած Dongfeng մակնիշի բեռնատարը, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Նաիրի Զ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի գլխավորությամբ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



