Երեւանում ծեծի ենթարկողներին հայտնաբերեցին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում
SOCIETYԴեկտեմբերի 19-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Սմբատ Ա.-ն եւ հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ին, շատրվանների դիմացի հատվածում /Ռուբինյանց փ./, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Սմբատ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Ղ.-ին եւ 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



