Հայտնի է՝ որքան է տևում մահվան ելքով կորոնավիրուսի ընթացքը
SOCIETYԿորոնավիրուսով վարակված հիվանդի մահը վրա է հասնում հիվանդության ախտորոշումից երեք շաբաթ անց։ Այս մասին ասել է Գամալեայի կենտրոնի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Անատոլի Ալտշտեյնը։ Նրա խոսքով՝ «Օմիկրոն» շտամից պետք չէ սպասել մահացության բարձր ցուցանիշներ կամ կորոնավիրուսի ծանր ընթացք։
«Երբ մարդը սովորաբար հիվանդանում է կորոնավիրուսով, և այն ծանր ընթացք է ունենում, մահը վրա է հասնում մոտ երեք֊չորս շաբաթ հետո»,֊ասել է փորձագետը՝ հավելելով, որ «Օմիկրոն» շտամի մասին նոր տվյալներ կհայտնվեն մինչև Ամանոր։
«Հիվանդությունը չունի հստակ տարբերակիչ հատկանիշներ։ Այն անցնում է մրսածության պես: Առայժմ նկարագրությունից հայտնի է դառնում, որ հիվանդությունը լուրջ ընթացք չի ունենում»,- հավելել է պրոֆեսորը։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



