ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված զինամթերքը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Վերջին մեկ օրում խաղաղապահ ուժերի սակրավորները ոչնչացրել են 8 զինամթերք՝ նախատեսված ձեռքի հակատանկային նռնականետի համար: Դրանք հայտնաբերվել են Մարտունիի շրջանում: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացումը տեղի է ունեցել պայթեցմամբ:
2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս հումանիտար արձագանքման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2326.6 հեկտար տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, այդ թվում՝ 34 սոցիալական նշանակության կառույց: Հայտնաբերվել և վնասազերծվել է 26 088 պայթյունավտանգ առարկա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



