Իրանի ԻՀՊԿ-ի զինված ուժերը զինավարժանքներ են սկսել Պարսից ծոցի ափին
INTERNATIONAL NEWSԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:
Այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորի զորամասերը: Զինավարժանքներն անցկացվում են Խուզիստանի, Բուշերի եւ Հորմոզգանի նահանգներում:
Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են դեկտեմբերի 20-ին «Բուշեր» ատոմակայանի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



