Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել
INTERNATIONAL NEWSԼոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված COVID-19-ի օմիկրոնի շտամով վարակման դեպքերի թվի ավելացման հետ, ինչը շատ մոտ ապագայում կարող է հանգեցնել քաղաքի հիվանդանոցների ծանրաբեռնվածության: Այս մասին հայտնում է Sky News-ը։
«Փորձագետների հետ խորհրդակցելուց հետո ես որոշում կայացրի այսօր արտակարգ դրություն հայտարարել [քաղաքում]», - ասել է Խանը:
Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վերջին օրերին «նկատվում է կորոնավիրուսով վարակված հոսպիտալացումների թվի աճ»։
Այս ֆոնին Լոնդոնի պառլամենտի հրապարակում բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Ցուցարարները պահանջում են չեղարկել պատվաստումների անձնագրերը և հանրային վայրերում դիմակ կրելը։ Իրավապահները նրանց դեմ մահակներ են կիրառում։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



