Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է նոր սերնդի Agni P բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային լիցք կրել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Արձակումն իրականացվել է առավոտյան՝ Բենգալյան ծովածոցի Աբդուլ Քալամ կղզուց: Թռիչքի բոլոր փուլերում հրթիռի հետագիծն ու պարամետրերը վերահսկվել են հեռաչափության, ռադիոտեղորոշիչի, էլեկտրաօպտիկական կայանների և հեռահար նավերի միջոցով։
Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը շնորհավորել է Հնդկաստանի պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպությանը հաջող թռիչքային փորձարկումների համար և իր գոհունակությունը հայտնել համակարգի գերազանց աշխատանքի համար։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



