Ռաուլ. Մի օր կվերադառնամ «Ռեալ»
SPORTԱրքայական ակումբի լեգենդար խաղացող Ռաուլը հայտարարել է, որ դեռ չի մտածում թիմը գլխավորելու մասին, բայց մի օր կվերադառնա հարազատ ակումբ:
«Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է մտածել «Ռեալի» գլխավոր մարզիչ դառնալու մասին, քանի որ ես նույիսկ մարզչական արտոնագիր չունեմ: Սակայն Մադրիդն իմ տունն է, որն ինձ տվել է գրեթե ամեն ինչ: Մարդիկ գիտեն ինձ, որպես «Ռեալի» խաղացողի, թեեւ հանդես եմ եկել նաեւ «Շալկեում», «Ալ Սադում» եւ «Նյու Յորք Կոսմոսում»: Կգա այն օրը, երբ ես կվերադառնամ տուն»,- Ռաուլի խոսքը մեջբերում է AS-ը:
16 տարի «Ռեալում» հանդես եկած 38-ամյա իսպանացին այս տարի ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



