Կրեմլից հայտնել են Ռուսաստանում կատակների համար անթույլատրելի թեմաները
INTERNATIONAL NEWSՌուսաստանում անընդունելի է կատակել ժողովրդի համար սուրբ բաների, մասնավորապես՝ կրոնի և Հայրենական մեծ պատերազմի մասին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով RTVI-ի եթերում լրագրող Թինա Կանդելակիի հարցին, հաղորդում է Lenta.ru-ն։
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ չի կարելի կատակել հերոսական, բայց ռուսական պատմության համար ցավոտ թեմաներով։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ Ռուսաստանը շատ զգայուն է նման բաների նկատմամբ, և «սա բոլորովին այլ հարթություն է՝ այնտեղ հումորի համար տեղ չկա»։
Նախկինում Պեսկովն ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ պահին կկարողանա հայտնել, թե ով է լինելու իր իրավահաջորդը։ Միաժամանակ նա նշել է, որ առաջնորդի ընտրությունը լինելու է երկրի քաղաքացիներինը։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



