Yerevan, 14.January.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին սպառնալիքներն ու «խաղաղության դարաշրջանի» ուտոպիան. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսել յան հանդիպումներից հետո իշխանությունները սկսել են ժողովրդի շրջանում նոր հույսեր ներշնչել, թե պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվել ու սպասել, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորվելու են, և խաղաղության ու բարգավաճման դարաշրջան է բացվելու։ Եվ, որքան էլ ցավալի է, որոշ մարդիկ դեռ տեղ են տալիս իշխանական քարոզչական թեզերին այն պարագայում, երբ անվտանգային և տնտեսական առումով երբեք այսպիսի թույլ վիճակում չենք հայտնվել։ Երկրում բարդանում է սոցիալ-տնտեսական վիճակը, չկա աշխատավարձերի ու թոշակների իրական բարձրացում, տնտեսությունը ստագնացիայի մեջ է, իսկ պետությունը սոցիալական խնդիրները լուծում է բացառապես պարտքի հաշվին։ Մյուս կողմից էլ՝ գնաճն է հուժկու հարված հասցնում սպառողների գրպանին։ Տնտեսագետների կանխատեսումների համաձայն, 2021 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,2 %, իսկ գնաճի ցուցանիշը՝ 8,4 %։

Այսինքն, գնաճը կրկնակի կգերազանցի տնտեսական աճին, ինչը ևս փաստում է այն մասին, որ քաղաքացիների ֆինանսական վիճակն էլ ավելի է բարդանալու։ Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե շուտով Թուրքիայի հետ սահմանները բացվելու են, սկսվելու է առևտուրը, և Հայաստանը թռիչքային աճ է գրանցելու։ Սակայն Անկարայից դեռևս միայն բանագնաց նշանակելու մասին են հայտարարել, ինչը չի նշանակում, թե սահմաններն անպայմանորեն բացելու են։ Դեռ երկար բանակցություններ են ընթանալու, ու թուրքերն անընդհատ փորձելու են հայկական կողմից մեկը մյուսին գերազանցող զիջումներ կորզել։

Հիմա թուրքական նախապայմանների մեջ կարևոր տեղ է գրավում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Եվ չնայած Փաշինյանն ամեն անգամ հայտարարում է, թե միջանցքի հարց չեն քննարկում, սակայն չի բացառվում բանակցությունների արդյունքում մի օր պարզվի, որ այն որոշակի տարրերով գործնական տեսք է ստացել, այսինքն՝ իշխանությունները հանրությունից գաղտնի պայմանավորվածության են գնացել։ Միջանցքի հարցից հետո, թերևս, պարզ է, որ Թուրքիան Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու հարցն է օրակարգ բերելու, դրան էլ կհետևի Թուրքիայի հետ սահմանների ճանաչման հարցը։ Կարճ ասած՝ Թուրքիայի նախապայմանները ենթադրում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական իրավունքներից։

Իսկ այն տեսակետները, թե Թուրքիան կառուցողական է տրամադրված և իրապես ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հաաստանի հետ, անհիմն են։ Ավելին, նույնիսկ հնարավոր է Հայաստանի ավելի խորը մեկուսացում։ Մենք իրենց երաշխիքներ ենք տալիս, որ Սյունիքով ապահովվելու է տեղաշարժի անվտանգությունը Թուրքիայից դեպի Նախիջևան, ապա Ադրբեջան, քանի որ այդ ուղին, ըստ նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության, հսկելու են ռուս խաղաղապահները, բայց մյուս կողմից ոչ մի երաշխիք չկա, որ ՀՀ քաղաքացիները և հայկական ապրանքները կարող են անվտանգ տեղափոխվել Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ եթե Թուրքիան Սյունիքով կապվեց Ադրբեջանի հետ, ապա շատ շուտով փորձելու է ներթափանցել Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս։

Պանթուրքական ծրագրերն այս դեպքում լուրջ վտանգ կարող են ներկայացնել Ռուսաստանի, Իրանի և, ինչու չէ, նաև Չինաստանի համար, քանի որ Թուրքիայի վերջնական նպատակն է հասնել մինչև Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջան։ Բացի այդ, պատահական չէ, որ կոնկրետ այս փուլում են Թուրքիայում որոշել բացել 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը, որը ներկայացվում է որպես ազատության մարտիկ։ Այս թեմային անդրադարձավ անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան։ Ուստի այս փուլում Հայաստանը պետք է լարի իր ուժերը դիվանագիտության ոլորտում, ակտիվորեն աշխատի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, բարիդրացիական հարևան Իրանի ու իրենցից էական ուժ ներկայացնող Չինաստանի ու Հնդկաստանի հետ։ Սակայն հարկ է, որ այս աշխատանքը կոնկրետ գործնական տեսք ստանա պայմանագրերի ու կոնկրետ պայմանավորվածությունների տեսքով, որպեսզի հնարավոր լինի բալանսավորել թուրքական սպառնալիքը։

Բայց իշխանությունները այսպիսի կարևոր հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն ներքաղաքական հարցերով են զբաղված էժանագին գործիքակազմով, ընդդիմադիր ուժերին ու անհատներին վերաբերվելով թշնամաբար, իսկ թշնամուն՝ բարեկամաբար։ Եվ վերջապես՝ եթե միամիտներ կան, որոնք հավատում են, որ նույնիսկ հաշտության պայմանագրի ստորագրումից ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո հակառակորդը հրադադարի ռեժիմը չի խախտելու ու սադրանքների չի դիմելու, ապա այդ մարդկանց խորը հիասթափություն է սպասում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025