ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած բանակցությունները. Պետքարտուղարություն
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած բանակցությունները: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Բրյուսելում կայացած վերջին հանդիպումները: Մենք խորապես աջակցում ենք հետագա անմիջական շփումներին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն»,- ասվում է Պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



