Ոսկին թանկանում է
ECONOMICSՈւրբաթ առավոտյան ոսկու արժեքն աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.32 տոկոսով կամ 5.7 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1803.7 դոլարի: Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.1 տոկոսով եւ կազմել 22.462 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Դոլարի ինդեքսը (փոխարժեքնԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի) նվազել է 0.12 տոկոսով՝ հասնելով 95.92 կետի։ Դոլարի էժանացումը նպաստում է ոսկու արժեքին, որն այս դեպքում ավելի մատչելի է դառնում այն այլ արժույթով գնելու դեպքում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



