Հրդեհ է բռնկվել Ճապոնիայի հիվանդանոցներից մեկում. առնվազն 3 մարդ մահացել է, կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Օսակա քաղաքում հրդեհ է բռնկվել առևտրային թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի 4-րդ հարկում, որտեղ թերապևտիկ հիվանդանոց է տեղակայված:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհի հետևանքվո 3 մարդ է մահացել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28 մարդ (17 տղամարդ, 11 կին) է տուժել հրդեհի հետևանքով, որոնցից 27-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքի վայրում աշխատում է 34 հրշեջ հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ոստիկանությունը գործի քննություն է վարում՝ հրկիզման կասկածանքով: Ականատեսները հայտնում են տղամարդու մասին, որը հրկիզել է տարածքը: Նրանք նշում է, որ այրվել է հեղուկը, որը թափվում էր տարել մարդու մոտ եղած թղթե փաթեթից:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



