Հայտնաբերվել են պլաստիկը խժռող բակտերիաներ
SOCIETYՇվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի կենսաբանները հայտնաբերել են բակտերիաներ, որոնք կարող են քայքայել պլաստիկը ցամաքում կամ ջրի տակ։ Այս մասին հայտնում է Microbial Ecology-ն։
Հետազոտողների կարծիքով, այս բակտերիաները կարող են էվոլյուցիայի ենթարկվել եւ գրեթե ունիվերսալ են։ Նրանք «բնակվում են» որոշակի տեսակի աղբի տակ եւ կարող են վերամշակման ենթարկել ամենատարբեր տեսակի պլաստիկները։ Գիտնականները նկատել են, որ այս բակտերիաները ունեն որոշակի հստակ ռեակցիա, պլաստիկով աղտոտվածության հանդեպ։
Ներկայումս գիտնականները շարունակում են հետազոտությունները, հասկանալու համար, թե արդյոք այս բակտերիաների օգնությամբ կկարողանան ստեղծել պլաստմասսաների քայքայմանը նպաստող մեխանիզմներ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



