Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան հաշվում հրապարակված տեսանյութից:
Փայլանը նաև դիմելով Թուրքիայում գործող քաղաքական ուժերին, նախագահ Էրդողանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական շրջանակներին` կոչ է արել աջակցել հարցի կարգավորմանը:
Նա խոսքի ավարտին հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնել ցանկացած պատասխանատվություն:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



