«Հրապարակ».Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է
POLITICSԻշխանությունների օրակարգում Սյունիքի մարզպետի փոփոխության հարցն է դրված` Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է, որը կկարողանա առաջիկա զարգացումներին ընդառաջ մարզը բռի մեջ հավաքել։ Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս լուրերն ընկել են նաեւ մարզպետի ականջը, ու Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով ինչ-որ ժամանակ շառից-փորձանքից հեռու մնալ։
Ուշագրավ է, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխմարզպետներից Կարո Ավետիսյանին, չնայած, որպես կանոն, նրա արձակուրդ մեկնելու ժամանակ փոխարինող նշանակվում էր Նարեկ Բաբայանը, սակայն քանի որ Բաբայանը համարվում է իր գլխավոր մրցակիցը, այս անգամ նրան չի վստահել։ Մարզպետն արձակուրդում կլինի դեկտեմբերի 13-24-ը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



