Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Հաղորդակցության բացակայությունը բերում է և՛ կոնֆլիկտների, և՛ հասարակության բևեռացվածության». ամփոփում՝ մասնագետի հետ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակելով տարեվերջյան ամփոփումների շարքը՝ այս անգամ զրուցել ենք Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Աստղիկ Ավետիսյանի հետ ԶԼՄ-ներին առնչվող նախագծերի, պետական գերատեսչությունների ու պաշտոնյաների աշխատանքի մասին և ոչ միայն: Ավետիսյանը նախ խոսում է հետաքրքիր մի պրոցեսի մասին:

«Երկրի ղեկին գտնվող վարչապետը մասնագիտությամբ լրագրող է, իր թիմում աշխատողների մեծ մասը եղել են գործող լրագրողներ, և թվում էր, թե 2018 թ.ին ձևավորված իշխանությունը ԶԼՄ-ների թափանցիկության և համագործակցության մեխանիզմներ է մշակելու և ապահովելու է դրանց ամբողջական գործունակությունը: Բայց ստացվեց այնպես, որ յուրաքանչյուր իրավիճակում, կարծես թե, սահմանափակվեցին և՛ լրատվամիջոցների հնարավորությունները, և՛ օրենսդրական նախագծերը չնպաստեցին դրանց բարելավմանը, և՛ ոլորտը բարեփոխելուն ուղղված քայլերն, ընդհակառակը, խաթարեցին դրանց բնականոն ընթացքը: Ամփոփելով տարին՝ պետք է արձանագրենք, որ բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոշումները, որոնք քննարկվել են, կյանքի կոչվել, ամբողջական հետազոտման փուլ չեն անցել: Ընդհանրապես, չի ուսումնասիրվել հանրային ու մասնագիտական կարծիքը, հատ ու կենտ դեպքերում գուցե եղել են ինչ-որ քննարկումներ, բայց դրանք չեն բխել անհրաժեշտությունից, որովհետև միայն ընդհանուր իրավիճակն ամբողջապես ուսումնասիրելուց հետո կարող ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիր ունենք: Բոլոր որոշումները, նախագծերը, որոնք կայացվել են, ըստ էության, մարդկանց որոշակի շրջանակի համար են: Տպավորություն է ստեղծվում, որ սուրճի սեղանի շուրջ քննարկումների արդյունքում որոշակի նախաձեռնություններով են հանդես գալիս, մասնագիտական, փորձագիտական կարծիքները հաշվի չեն առնվում, հետազոտություններ չեն իրականացվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Վերջին շրջանում բավականին շատացել են լրատվամիջոցների՝ անպատասխան մնացած հարցումները, մենք ևս բացառություն չենք. օրինակ՝ ՊՆ-ի հետ օրեր շարունակ չկարողացանք կապ հաստատել նաև հեռախոսով: Շատ են դեպքերը, երբ լրատվամիջոցի՝ օպերատիվություն պահանջող հարցի դեպքում ևս պետական մարմինը գրավոր հարցում է պահանջում: Արդարության համար պետք է ասել՝ ներկա իշխանությունների կողմից այդքան անվանարկված «նախկինում» նման դեպքերը խիստ հազվադեպ բնույթ էին կրում: «Պետական գերատեսչություններն իրենց հաղորդակցությունն ընդհանուր առմամբ շատ վատ են իրականացնում, հետադարձ կապի առկայությունը, կարծես թե, բացառված է, հատ ու կենտ դեպքերում է միայն որոշակի արձագանք լինում: 2018 թ.-ից սկսած մամուլի քարտուղարի ինստիտուտը Հայաստանում վերացավ: Հիմա չկան մամուլի այն քարտուղարները, որոնք կամուրջ են կառավարության և հասարակության, բարձրաստիճան պաշտոնյայի և ԶԼՄ-ի միջև: Մինչդեռ պետք է կամուրջ դառնային, տեղեկատվություն փոխանցեին, պարզաբանեին խնդիրները, հետադարձ կապն ապահովեին: Այս ինստիտուտը կորցրեցինք, որովհետև տարբեր պաշտոններում նշանակվեցին գործից անտեղյակ մարդիկ, և այս ոլորտը խորհրդատվական մակարդակից հասցվեց զրոյական մակարդակի: Մյուս կողմից՝ եթե պետական կառույցները, որոնք հասարակությանը ծառայություններ մատուցողն են, չեն իրականացնում իրենց գործառույթները, հետևաբար ասելիք չունեն: Հաղորդակցության բացակայությունը բերեց նրան, որ ներկայումս հասարակության մեծ մասը չի վստահում իշխանությանը:

Ընտրված իշխանությունը պարտավոր է հաշվետու լինել հասարակությանը, բայց դա չենք տեսնում: Մյուս կարևոր խնդիրը՝ երբ մարդը որևէ հարց կամ խնդիր ունի, չգիտի՝ ուր դիմել: Դեռ մի քանի տարի առաջ էինք արձանագրել, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը ցածր է, բայց գնալով ավելի է ցածրանում, որովհետև պետական կառույցներն իրենց գործառույթները հստակ չեն իրականացնում: Այս պահին քաոսում ենք: Առողջապահական, ռազմական-պաշտպանական համակարգերում քաոս է, մարդիկ անվտանգության երաշխիքներ չունեն, կրթական ոլորտում ևս քաոս է, ամեն օր մի որոշում է կայացվում, իսկ դրանք չեն բխում բուն օրակարգից: Հիմնական խնդիրները թողած՝ վերին, ավելի տեսանելի հատվածում գտնվող ինչ-որ հարցերի քննարկմամբ ենք զբաղված, մինչդեռ համակարգային լուծումներ չունենք: Հասարակությունը չի տեսնում այն ապագան, որ կարող էր տեսնել մի քանի տարի առաջ, չգիտի՝ երկու տարի հետո ինչ կլինի իր երկրի հետ, և ինքը որտեղ կլինի: Հաղորդակցության բացակայությունը բերում է և՛ կոնֆլիկտների, և՛ հասարակության բևեռացվածության»,-նշում է մեր զրուցակիցը:

Ավետիսյանն ընդգծում է՝ մարդկանց մոտ ձևավորված ատելությունը, իրար նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը, պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների ոչ ադեկվատ վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ պատճառահետևանքային կապեր են: «Ստացվում է՝ ռազմավարական հաղորդակցությունն այդպես էլ չկայացավ, հասարակությունն այդպես էլ չի ստանում իրեն անհրաժեշտ տեղեկությունը: Եթե վերջին տարիների հաղորդակցության որոշակի փուլ գնահատելու լինենք, կարող ենք ասել, որ մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներն ամեն վայրկյան պրոֆեսիոնալ մակարդակի են հասցվում: Յուրաքանչյուր մեկը, ով ունի ռեսուրս, կարողանում է փոխել իրավիճակը, տալ այնպիսի տեղեկատվություն, որն իրեն է հարմար, ոչ թե բխում է տվյալ ոլորտից, համակարգից կամ կառույցից: Էլ չեմ խոսում արտաքին քաղաքական դաշտի մասին. դրսից եկող տեղեկատվությունը, ուղերձները, որոնք հղում են մեզ, թողնում ենք անպատասխան, բայց ներսում համարձակ ուղերձներ ենք հղում մեր բնակիչներին և համարում, որ շատ կարևոր գործ ենք անում:

ԱԺ-ի նիստերը նայելիս ամոթի քող է իջնում, այն վերաբերմունքը, ցինիզմը, որ տեսնում ենք, փոխում է մակարդակը, արժեքները: Ժամանակին տարբեր պաշտոններում ոլորտի «գիգանտներն» էին, մարդիկ ճանապարհ էին անցնում, հասնում որոշակի մակարդակի, հարգանքի էին արժանի, կապ չուներ քաղաքական կողմնորոշումը: Իսկ հիմա մեկը կարող է քնից արթնանալ, և իր կենսագրությունն, օրինակ՝ սկսվի փոխնախարարի պաշտոնից: Խոսեցինք պետական գերատեսչությունների մասին և պետք է արձանագրենք, որ միակ պաշտոնյան, որը գրագետ աշխատում է լրատվամիջոցների և հասարակության հետ, և այդ մասին փաստում են նաև մեր ուսումնասիրությունները, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է: Նա հրապարակային է գործում, ամեն անգամ կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, փորձում է նույնիսկ իր գործառույթներից ավելին անել, որովհետև հասկանում է՝ երկրում այլևս չկա մի պաշտոնյա, որը կարող է տարբեր հարցերի շուրջ թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում որոշակի գործառույթներ իրականացնել»,ասում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահը:

Ակնհայտ է նաև այս շրջանում որոշ պաշտոնյաների բացահայտ քամահրական վերաբերմունքը լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, հարցերին կամընտրական պատասխանելու միտումը ևս: «Սա հատուկ վերաբերմունք է՝ ուղղված լրատվամիջոցների ներկայացուցիչներին, նշանակում է, որ այս իշխանությունն այդպես էլ չհասկացավ չորրորդ իշխանության դերը, նշանակում է՝ իրենք չգիտեն այն մասին, որ հանրային, քաղաքական գործիչը, որն իշխանություն է ներկայացնում, պարտավոր է պատասխանել լրատվամիջոցի հարցին՝ անկախ նրանից, թե քաղաքական որ ուժին է այն պատկանում: Ո՞վ է իրավունք տվել պատգամավորին որևէ լրատվամիջոցի հարցին չպատասխանել: Սա դաստիարակության, էթիկայի հարց է: Հաջորդիվ՝ իրենք չգիտեն, թե այդ պաշտոնում ինչ գործառույթներ ունեն, բացի դա, ուղղակի անհարգալից վերաբերմունք է: Սա նաև նրա արդյունքն է, որ մարդիկ, որոնք հայտնվել են ԱԺ-ում, այդքան արժեք չեն ունեցել, ընտրվել են Ն. Փաշինյանի անվան շնորհիվ, դրա համար չեն գիտակցում, թե որտեղ են և ինչ հարցերի պետք է պատասխանեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Զրույցի ավարտին մասնագետն ասում է՝ ցավոք, մեր ոլորտի հետ կապված լավատեսական որևէ արձանագրում անել չենք կարող, չենք կարող ասել, որ որևէ ուղղությամբ դրական տեղաշարժ ենք ունեցել: «Սա հետևանք է նաև նրա, որ անտարբեր ենք դարձել ամեն ինչի նկատմամբ: Ամեն մեկն իր ընտանիքի ամրության մասին է մտածում, բայց չէ՞ որ երկիրն էլ մի ամբողջ ընտանիք է»,-եզրափակում է Աստղիկ Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference