Կուբանի նախկին դատավորը, քրեական պատասխանատվությունից խուսափելով, թռել է Երևան
INTERNATIONAL NEWSԿրասնոդարի շրջանային դատարանի նախկին դատավոր Ելենա Խախալևան մեկ շաբաթ առաջ թռել է Երևան։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է դատավորների բարձրագույն որակավորման կոլեգիան, որն այսօր պետք է քննարկի Խախալևայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը։
Ինչպես նշում է Legal.report հրատարակությունը, Խախալևային, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել աշխատանքային ժամերին հաճախակի ուղևորությունների համար։ Պաշտպանական կողմը պնդել է, որ դատավորի աշխատավայրը չի սահմանափակվում միայն իր աշխատասենյակով։
Խախալևային զրկել են դատավորի կարգավիճակից, սակայն մինչ այդ էլ նա պնդում էր, որ ինքը դարձել է ձեռներեցների կողմից կազմակերպված ոտնձգությունների զոհ, որոնց օգտին որոշումներ չի կայացրել։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



