Երևանի քաղաքապետարանը հերքել է Բաբաջանյան փողոցում վթարի ենթարկված ավտոմեքենայի առնչությունը քաղաքապետի հետ
SOCIETYԵրևանի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում վթարի ենթարկված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում և որևէ առնչություն չունի քաղաքպետ Տարոն Մարգարյանի ընտանիքի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի կողմից լուր է տարածվել, թե իբր դեկտեմբերի 23-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում վթարի ենթարկված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ վթարի ենթարկված ավտոմեքենան Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում և որևէ առնչություն չունի Մարգարյանների ընտանիքի հետ»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հերքման մեջ:



