ՌԴ-ում մարդատար ավտոմեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, կան վիրավորներ
INTERNATIONAL NEWSԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հանրապետության գծով գլխավոր վարչությանը, երկու մարդատար մեքենաների բախման հետևանքով 7 մարդ է մահացել, ևս երեքը տուժել են:
Վթարը տեղի է ունեցել Աստրախան-Ստավրոպոլ մայրուղու վրա: Նախնական տվյալների համաձայն՝ Hyundai Solaris և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաների հանդիպակաց բախման հետևանքով 7 մարդ է մահացել:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ զոհերից 5-ը գտնվել են Toyota-ում, երկուսը՝ Hyundai-ում: Hyundai-ի ևս երեք ուղևոր հոսպիտալացվել են:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



