Տղամարդն օգնել է ընկած կնոջը, ապա տուն ուղեկցել նրան ու բռնաբարել
SOCIETYՌԴ Մոսկվայում 53-ամյա կինը ցրված սկլերոզի պատճառով ընկել է գետնին ու չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել։ Օգնության է հասել մի տղամարդ, որն օգնել է նրան վեր կենալ, ապա ուղեկցել է տուն, պառկեցրել անկողնու վրա, իսկ հետո բռնաբարել։
Դաժան հանցագործության ժամանակ կինը բղավել է և խնդրել բռնաբարողին բաց թողնել իրեն, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել դրան, հայտնում է Рен-ТВ-ն։ Նույնիսկ դրանից հետո տղամարդը հանգիստ չի թողել տուժողին: Նա որոշել է հանգստանալ կնոջ բնակարանում։ Կինը մոլագարից ազատվելու համար զանգահարել է դստերը: Վերջինիս հաջողվել է ստիպել հանցագործին հեռանալ բնակարանից, որից հետո ոստիկանություն է կանչել։ Շուտով իրավապահները բերման են ենթարկել բռնաբարողին և քրեական գործ հարուցել։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



