Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար. Հռիփսիմե Ստամբուլյան
BLOGՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շեղել հանրային օրակարգը՝ սեփական ապիկար քաղաքականությունը քողարկելու համար: Սա Փաշինյանի սիրելի ձեռագիրն է:
Նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից ընդդիմությանը իբր ձեռնոց էր նետում՝ «Դուք դեռ ոչ մի բառ չեք ասել, թե ինչպես ինքներդ կկանխեիք պատերազմը»: Այսինքն, դրդում էր իր հանցավոր անցյալը քննարկելու՝ իր ներկա գաղտնի պայմանավորվածություններին ուշադիր չլինելու և չարձագանքելու համար:
Եվ դա այն դեպքում, որ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ պատերազմից հետո ընդդիմությունը և սրտացավ ու գիտակ այլ շրջանակներն անվերջ զգուշացրել են առկա մարտահրավերների, հնարավոր վտանգների մասին ու հուշել իրական անելիքները: Բայց իշխանությունը «կույր էր ու խուլ»:
Այսօր էլ նույն իրավիճակն ունենք՝ Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում, թուրքական կողմից արտահոսք, որ արդեն հայ-թուրքական բանակցությունների համար բանագնացներ են նշանակվում... իսկ իշխանությունն էժանագին մասկիշոուներ է կազմակերպում, քաղակտիվիստների ձերբակալում: Եվ կրկին մեկ նպատակով՝ շեղել հանրության ուշադրությունը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



