Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ» ընկերությանը պատկանող UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



