Մոսկվայում չվերթեր են հետաձգվել՝ ձյան տեղումների պատճառով
INTERNATIONAL NEWSԵրեքշաբթի առավոտյան ձյան տեղումների պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի երեք «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով չվացուցակներին:
«Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 5 թռիչք, «Դոմոդեդովոյում»՝ 9, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5, չեղարկվել՝ 16 չվերթ:
Մոսկվայում այսօր առավոտյան արդեն տեղացել է ամսական տեղումների նորմայի 20-ը: Այս օրը նման քանակի ձյուն Մոսկվայում չէր գրանցվել 28 տարի շարունակ: Այս մասին հայտնել են «Ֆոբոս» եղանակային կենտրոնից:
ՌԴ մայրաքաղաքում 30 սմ հաստությամբ ձյուն է նստել. մեկ օրում ձյան քանակը գրեթե կրկնակի ավելացել է:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



