Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
SOCIETYԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ազատ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 56.5կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով Ազատ Ս-ն և նրա ուղևոր՝ 30-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



