Նավթը թանկանում է ավելի քան 1%-ով
ECONOMICSՆավթի համաշխարհային գները երկուշաբթի օրն աճել են ավելի քան 1%-ով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի հետ կապված մտահոգությունների թուլացման ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Փրայմը։
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճում է 1,34%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչեւ 76,15 դոլարի։ WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճում է 1,28%-ով՝ հասնելով 72,59 դոլարի։
Նոր շտամի հայտնաբերման նկատմամբ աշխարհի տարբեր երկրների իշխանությունների հատուկ արձագանքի բացակայությունը մոտեցնում է հումքային ապրանքների, այդ թվում՝ նավթի պահանջարկի վերականգնման հեռանկարները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



