Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել». Նազարյան

POLITICS

Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Մեղավորներ փնտրելու կարիք չկա, ամեն ինչ շատ պարզ է

Երբ ձախողումներդ, թերացումներդ, ողբերգական հետեւանքների բերած գործողություններդ այլեւս չես կարող արդարացնել, օգնության է հասնում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Իրոք, շատ հարմար ձեւ է օգտագործել «պատերազմ» բառը, կցել «հիբրիդային»-ը, որը քո ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը չի հասկանում ու սարսափ առաջացնես:

Երբ նեղսրտում ես նրանից, որ դեռ չէիր էլ հասցրել ծանոթանալ արցախյան խնդրի կարգավորման փաստաթղթերին, բայց արդեն փսփսում էին, թե պատրաստվում ես հանձնել հողերը, ետ նայիր ու կիմանաս, որ նույն մեղադրանքները հնչում էին Հայաստանի բոլոր երեք նախագահների հասցեին, կրկնում եմ՝ բոլոր երեք նախագահների հասցեին, բայց նրանք ֆեյսբուքյան լացակումաց գրառումներ չէին անում, ԱԺ ամբիոնում նախկիններին չէին մեղադրում թալանի եւ ծանր ժառանգություն թողնելու մեջ, այլ հայրենիք էին պահում: Լավ, թե վատ, դա առանձին խոսակցության թեմա է, բայց պահում էին, փայփայում, զարգացնում:

Նրանք, իհարկե, տեղյակ էին, որ տարբեր շրջանակներ նրանց մեղադրում են, քննադատում, բայց նրանք, նրանցից եւ ոչ մեկը սեփական կետից չի բանակցել, չի ասել, թե ոնց ուզում՝ բանակցում է: Նրանցից որեւէ մեկին Ադրբեջանի առաջնորդը որպես միամիտ երեխա չի օգտագործել (սա լավագույն դեպքում), նրան կառուցողական եւ կիրթ չի անվանել: Եւ ամենակարեւորը, երբեք չմոռանաս, որ դու ոչինչ չես արել պատերազմը կանխելու եւ չորս հազարից ավելի լույս տղերքի կյանքը փրկելու համար, ոչինչ չես արել պատերազմը գոնե շուտ ավարտին հասցնելու համար: Դու միայն մտածել ես մեկ բանի մասին՝ հանկարծ քեզ դավաճան չասեն: Ո՞ւ: Հիմա էլի ասում են, իսկ տղերքը նահատակ են դարձել, Շուշին էլ, քո բնորոշմամբ դժգույն ու դժբախտ Շուշին էլ հանձնել ես թշնամուն:

Ու երբ ասում ես, թե որեւէ տարբերակ չկար Շուշին, Բերձորն ու Քարվաճառը պահելու համար, գիտենք, որ մեղմ ասած ճիշտ չես (տես՝ ՌԴ ԱԳ նախարարության վերջին պարզաբանումը, այսպես կոչված, «Լավրովի պլանի» վերաբերյալ), բայց ենթադրենք, մի պահ ընդունենք, որ ճիշտ ես, եւ տարբերակ չկար, մի՞թե չես գիտակցում, որ այդ դեպքում քո հանցանքը հինգհազարապատիկ անգամ ծանրանում է, քանի որ դու գիտեիր, որ տարբերակ չկա, բայց երկիրը տարար պատերազմի, մեզնից էլ խլեցիր մեր Աբգարին, Հայկազին, Գոռին, Նարեկին, Կամոյին, Մենուային, Վարդանին, Գեւորգին, Դավիթին, Արամին, Արմանին, Հակոբին, Վահեին, Վրեժին, Սամվելին, Գագիկին, Արթուրին... Գոնե այս փաստը գիտակցո՞ւմ ես:

Բա, եթե իրոք հասկացել էիր, թե տարբերակ չկա, ինչո՞ւ չդիմեցիր հանրությանը: Չէ՞ որ 2018-ին դեռ բավարար աջակցություն ունեիր: Մի փորձիր արդարանալ, մի փորձիր քո հանցավոր սխալների մեղքը բարդել նրանց վրա, ովքեր իբր տարածում էին այն թեզը, թե վարչախումբը հողերը հանձնում է: Մի արա, որքան փորձում ես, այնքան ավելի ես շաղախվում մեղքի մեջ: Լավ, մի՞թե դու չես հարցրել գլխավոր շտաբի կարծիքը, թե հավանական պատերազմի դեպքում ինչ կլինի, եթե՝

Ա. պատերազմին միջամտի Թուրքիան

Բ. պատերազմին չմիջամտի Թուրքիան

Եւ մի՞թե չես հարցրել, թե որքան է հավանականությունը, որ հնարավոր պատերազմին կմասնակցի Թուրքիան, թե՞ լսել ես Մակունցին, որն ասում էր՝ Թուրքիան չի միջամտի: Եւ մի՞թե այսքանից հետո դու Մակունցին այնքան ես վստահում, որ դեսպան ես նշանակել ԱՄՆ-ի նման գերտերությունում: Վայ մեզ ուրեմն, որ ԱՄՆ-ի հետ գլխավոր կապավորը Մակունցն է լինելու:

Ախր, երբ ասում ես, թե հողերի հանձնման մասին լուրերով թուլանում էր մեր բանակցային դիրքերը, ոչ միայն քեզ ես ծիծաղելի վիճակի մեջ դնում, այլ ամբողջ երկիրը: Ի վերջո գրառումներդ կարդում են նաեւ այլ երկրներում: Կարդում են ու ...

Մանկական շատ խաղեր կան, որտեղ պարտվում է նա, ով «վառվում» է: Հիմա դու պարտվել ես, «վառվել» ես: Այլեւս կարողանում ես թյուրիմացության մեջ գցել նույնիսկ հունիսի 20-ին քեզ քվեարկածների միայն շատ քիչ մասին: Իրոք, կանգ առ, գոնե հիմա կանգ առ: Ոչ քեզ, ոչ երկրին պատիվ չի բերում ոչ այսպիսի գրառումներդ, ոչ էլ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած ջղաձիգ բացականչություններդ:

Ու երբ ասում ես, թե պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության մակարդակը ցածր է, արդեն շատերը հասկանում են, որ պատճառը Սահմանադրական դատարանի որոշումն էր, դրան հաջորդած գլխավոր դատախազության հայտարարությունը, որից հետո ազատության մեջ հայտնվեցին «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորները, որոնք ակնհայտ ապօրինի որոշմամբ պահվում էին անազատության մեջ:

Միշտ հիշիր, նույնիսկ քո կողմից բզկտված այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել, չես կարող մարդկանց համոզել, ապացուցել, որ մեր տղերքի զոհվելու թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն դու չես: Հաստատ իմացիր, այնքան կուզեի, որ տղերքը չզոհվեին, որ մեղավորներ չլինեին, ու որ այդ մեղավորը հենց դու չլինեիր: Եւ իսկապես, Հայաստանում, նույնիսկ այսպիսի Հայաստանում չես կարող բացարձակ միապետություն հաստատել: Մի փորձիր: Մի գործ ունես անելու, պետք է իսկապես հրաժարական տաս: Կառչելով պաշտոնից՝ մեղքերի վրա միայն մեղքեր ես ավելացնում:

Քիչ էր մնում մոռանայի. Ցավի, հայրենիքի, տղերքի կորստի ցավի մասին մերկապարանոց դատողություններ մի արա: Մի բորբոքիր հերոս տղերքի ծնողների առանց այն էլ չսպիացող վերքերը, մի փորփրիր տուն ու տեղ կորցրած մարդկանց վերքերը, մի նեղացրու իրենց Հադրութի տանը թողած փափուկ խաղալիքի մասին մտածող երեխային, հոր ու մոր գերեզմանը թողած ու հայրենի հողում գաղթական դարձած մարդուն: Լավ, իրո՞ք չես հասկանում, թե ինչ ես արել»,- գրել է  նա:

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign