Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1474 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 23 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9260-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 610 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 834, փաստացի բուժվողներինը՝ 8309: Մեկ օրում արվել է 6700 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2440627 թեստավորում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



