Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը
SOCIETY«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։
Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու ապրելու մեծ ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։
Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։
Մարիամի մայրիկ Ալինան իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։
Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»,- հայտնում են ԲԿ-ից։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



