«Հրապարակ».Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին
POLITICSԵրեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաեւ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:
Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։ Անգամ եթե այս գործընթացը հասնի ԱԺ օրակարգ եւ քննարկվի, մեծամասնությունը` ՔՊ-ն, դեմ կքվեարկի, եւ գործընթացն ավարտին չի հասնի: Նկատենք, որ ընդդիմությանը քննադատողները ծաղրում են այս նախաձեռնությունը եւ հարց են տալիս` իսկ ո՞ւմ եք ուզում Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



