Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ ունեցանք ձախողված ագրարային ռեֆորմներ. hայացք 30-ամյա հեռավորությունից. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ոչ մի ազգ չի կարող բարգավաճել, քանի դեռ նա չի գիտակցում, որ դաշտը հերկելը նույնպիսի պատվավոր զբաղմունք է, ինչպես պոեմ գրելն է»

Բուկեր Վաշինգտոն, աֆրոամերիկացի գրող, քաղաքական գործիչ

Ժողովրդական իմաստությունն ասում է՝ արևը կյանքի հայրն է, իսկ հողը՝ մայրը: Դա պայմանավորված է նրանով, որ հողն օժտված է կենսական ուժով և հանդիսանում է նյութական բարիքների սկզբնաղբյուրը: Իսկ գյուղատնտեսության ոլորտը նյութական արտադրության ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ինչպես սոցիալտնտեսական, պարենային անվտանգության, այնպես էլ պատմամշակութային, սովորութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական կարևոր նշանակություն: Գյուղատնտեսության առաջնայնության գաղափարը դեռևս գիտականորեն հիմնավորվել է ֆիզիոկրատների կողմից՝ հանձին Ֆրանսուա Քենեյի, ըստ որի, հարստություն ստեղծվում է միայն գյուղատնտեսության մեջ: Թեև ֆիզիոկրատներից մինչև այսօր գիտությունը և քաղաքակրթությունը հսկայական թռիչք են ապրել, այնուամենայնիվ, գյուղատնտեսության հիմնահարցերը չեն կորցրել իրենց կարևորությունը, առաջնայնությունը և արդիականությունը:

Ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն կարծում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույնն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»: Խորհրդային տարիներին հողի հասարակական սեփականությունը և հասարակական արտադրության ձևը գործնականում չարդարացրեցին իրենց ամբողջատիրական համակարգ ունեցող բոլոր երկրներում, ինչը բերեց գյուղում հասարակական հարաբերությունների վերակառուցման` ռեֆորմների անհրաժեշտության: Հողային և ագրարային ռեֆորմներն իրենցից ներկայացնում են ագրարային ոլորտում պետական քաղաքականության գլխավոր գործիքը։

Հողային ռեֆորմները հողային հարաբերությունների կարգավորման նպատակ են հետապնդում, և դրանց գերակշռող մասը, որպես կանոն, իրականացվել է ֆեոդալական հասարակարգից կապիտալիստականին անցման և տնտեսվարման ֆեոդալական ձևերի ու ճորտատիրության վերացման նպատակով։ Ագրարային ռեֆորմները, որպես կանոն, ավելի ընդգրկուն են և միաժամանակ նպատակաուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը՝ ֆինանսական ծառայությունների մատուցմանը, վերամշակման ապահովագրական և այլ համակարգերի կատարելագործմանը։

Ագրարային բարեփոխումները առավելապես իրականացվել են ավելի ուշ՝ տնտեսությունների ավելի բարձր աստիճանի զարգացման ժամանակաշրջանում և տեղի են ունենում խոր սոցիալական ցնցումների, հեղափոխությունների և հեղաշրջումների ֆոնի վրա: Որպես կանոն՝ ռեֆորմների իրականացման համար պահանջվում են իշխանության շատ մեծ լիազորություններ և հասարակության բոլոր շերտերի կոնսենսուս (փոխհամաձայնություն)։ Բոլոր հանրահայտ ագրարային ռեֆորմները կոչված են եղել նպաստելու գյուղատնտեսության ոլորտում հողային հարաբերությունների կատարելագործմանը, ճգնաժամի հաղթահարմանը, տնտեսվարման և սեփականության առավել արդյունավետ ձևերի և մրցակցային համակարգի ստեղծմանը, տնտեսվարողների նյութական շահագրգռվածության և պատասխանատվության բարձրացմանը, տնտեսության ազատականացմանը՝ ազատ տնտեսական հարաբերությունների ստեղծմանը, գյուղում սեփականատիրության զարգացմանը և սոցիալական լարվածության թուլացմանը, արտադրական ենթակառուցվածքների ստեղծմանը, ագրարային շուկայի արդյունավետ գործունեությանը և այլն, որոնք վերջին հաշվով նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը և երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի լուծմանը։

Պատմության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ագրարային ռեֆորմներ, որոնք իրարից էականորեն տարբերվել են իրենց բնույթով, բովանդակությամբ և առաջադրված խնդիրների լուծման ձևերով ու մեթոդներով։ Հայաստանում 1991 թ. ագրարային ռեֆորմները միանգամայն արդարացված էին և օբյեկտիվ անհրաժեշտություն, որոնց կիրարկմամբ գյուղում տեղի ունեցավ տնտեսական հեղափոխություն, փոխվեց գյուղացու սոցիալ-տնտեսական կարգավիճակը, առաջ եկան սեփականության ու տնտեսվարման նոր ձևեր, արտադրության ու բաշխման նոր հարաբերություններ։ Սակայն պետք է նշել, որ ռեֆորմներն իրականացվեցին հախուռն, հապճեպ՝ առանց իրավական և կազմակերպչական պատշաճ նախապատրաստման։ Շատ դեպքերում հաշվի չառնվեցին ռեֆորմների միջազգային փորձն ու ազգային առանձնահատկությունները, ինչը հանգեցրեց մարտավարական լուրջ սխալների։

Ագրարային ռեֆորմները, լինելով օբյեկտիվ անհրաժեշտություն, Հայաստանում ոչ միայն չհաղթահարեցին առկա հիմնախնդիրները, այլև առաջ բերեցին նոր հիմնախնդիրներ հողային հարաբերություններում: Կենտրոնական ու Արևել յան Եվրոպայի և ԱՊՀ նախկին սոցիալիստական երկրներից միայն Հայաստանն ընտրեց ագրարային բարեփոխումների արմատական ձևը, որի արդյունքում ՀՀ գյուղատնտեսության մեջ մեքենայացված և խոշոր արտադրությունից անցում կատարվեց դեպի մանր արտադրություն: Սեփականաշնորհման արդյունքում սեփականության բազմաձևության փոխարեն ստեղծվել է սեփականության մեկ` մասնավոր ձևի մենաշնորհ, որին բաժին է ընկնում սեփականաշնորհված գյուղատնտեսական հողատեսքերի շուրջ 98 տոկոսը: Էլ ավելի մասնատվեցին առանց այդ էլ կտրտված ռելիեֆ ունեցող հողակտորները՝ բաժանվելով ավելի քան 1,2 մլն հողակտորների։ Իսկ գյուղացիական տնտեսություններին Հայաստանում բաժին է ընկնում միջինը շուրջ 1,4 հեկտար հողատարածություն, ինչը ամենացածր ցուցանիշն է աշխարհում, իսկ նրանց հատկացված հողակտորների թիվը հասնում է 4-6-ի, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում արտադրության ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար:

Ենթադրվում էր նաև, որ Հայաստանում 1991 թ.-ին իրականացված ագրարային ռեֆորմի շարունակությունը պետք է լիներ տնտեսվարման նոր մշակույթի ներդրումը՝ օպտիմալ չափեր ունեցող ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավորումը, դրամավարկային, ապահովագրական, իրավական, իրացման, խորհրդատվական–տեղեկատվական համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը, շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացումը, պետական աջակցության հիմնարար սկզբունքների ու կառուցակարգերի մշակումն ու իրականացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկական պարկի վերազինումը, աշխատանքի և արտադրության կազմակերպման առաջադիմական մեթոդների արմատավորումը, ագրարային գիտության ու կրթության զարգացումը և այլն: Սակայն իրականում դա տեղի չունեցավ, և Հայաստանում բարեփոխումներն, ըստ էության, հիմնականում սահմանափակվեցին սեփականաշնորհմամբ, չապահովվեց ռեֆորմների շարունակականությունը, և չունեցանք ակնկալվող առաջընթաց:

ՀՀ ագրարային ոլորտի ձախողումների պատճառը պայմանավորված է նաև հետռեֆորմյան տարիներին իրականացվող ոչ գրագետ քաղաքականությամբ և պետական աջակցության ոչ բավարար մակարդակով: Ոլորտին լուրջ հարված հասցրեցին նաև կադրային սխալ նշանակումներն ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Գրագետ չեն մշակվող պետական աջակցության ծրագրերն ու պետական կարգավորման մեխանիզմները, դրանք հաճախ կտրված են լինում իրականությունից ու տրամաբանությունից, հաշվի չեն առնվում միջազգային առաջավոր փորձն ու հանրապետության առանձնահատկությունները, վառ օրինակ՝ սպանդանոցների հետ կապված որոշումը:

Ոլորտը կառավարող կադրերի գերակշռող մասն անփորձ ու պատահական մարդիկ են, որոնք ընդունակ չեն ոլորտում խորքային բարեփոխումներ և արդյունավետ կառավարում իրականացնել։ Իսկ 2019 թվականին, առանց որևէ հիմնավորման, մասնագիտական, գիտական շրջանակների կարծիքը հաշվի առնելու ու հանրային քննարկումներ անցկացնելու, լուծարվեց գյուղնախարարությունը, որը երկրի համար ազգային անվտանգության տեսակետից ունի ռազմավարական կարևոր նշանակություն և այլ կերպ, քան դավադրություն սեփական պետության ու ժողովրդի նկատմամբ, անվանել չի կարելի: Արդյունքում ռեֆորմներից շուրջ 30 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակը, և մեր երկիրը, ունենալով նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար, տաղանդավոր ու աշխատասեր ժողովուրդ, չի կարողանում ապահովել 2,5-3 մլն բնակչությանը սեփական արտադրության գյուղատնտեսական մթերքով, իսկ գյուղմթերքի ինքնաբավության մակարդակը Հայաստանում կազմում է ընդամենը 60-65 %, անընդհատ աճում են գյուղմթերքի գները:

Ներկայումս էլ շուրջ 220000 հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր: Մինչդեռ ագրարային ռեֆորմների միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռեֆորմներից 5-7 տարի անց արձանագրվում են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների շեշտակի աճ: Օրինակ՝ 20-րդ դարի սկզբին 1906 թ. իրականացված ագրարային ռեֆորմները Ռուսաստանում, որը ստացավ «Ստոլիպինյան ռեֆորմներ» անվանումը, գյուղատնտեսությունը դուրս բերեց ճգնաժամից և գյուղատնտեսական արտադրանքը (համադրելի գներով) 1913 թվականին, 1900 թ. համեմատությամբ, աճեց 33,8 %-ով։ Գյուղմթերքի ապրանքաշրջանառությունը ռեֆորմների տարիներին աճեց 46 %-ով։ 1913 թվականին, 1905 թ. համեմատությամբ, գյուղմթերքի արտահանման ծավալները ավելացան 61 %-ով, և այդ տարիներին Ռուսաստանին բաժին էր ընկնում հացահատիկի համաշխարհային արտադրության 36,9 % -ը, իսկ արտահանման՝ 39 %-ը:

ՆԷՊ-ի իրականացման արդյունքում էլ 1921-1928 թթ. Ռուսաստանում գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալներն ավելացան 2,2 անգամ։ Իսկ Չինաստանում 1978 թ. իրականացված ագրարային ռեֆորմների արդյունքում արդեն 1984 թ. գյուղմթերքի արտադրության ծավալներն աճեցին 1,6 անգամ. 1979 թ. 300 մլն տոննայից 1984 թ. երկրում հացահատիկի արտադրությունը հասցվեց 400 մլն տոննայի: Գյուղացիների եկամուտները 19781984 թթ. ավելացան երեք անգամ, որը պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն էր այդքան կարճ ժամանակաընթացքում:

Որպես կանոն՝ առանց ռեֆորմների շարունակականության ապահովման և պետական համակողմանի աջակցության ռեֆորմները բարձր արդյունք կարող են ապահովել կարճատև ժամանակի համար միայն: Իսկ փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի ու հետևողական աջակցություն, նպաստում է ոլորտի զարգացմանը, այդ երկրներում, որպես կանոն, լուծված են պարենային անվտանգության և ֆերմերների եկամուտների ապահովման խնդիրները:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia