Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանադրության և օրենքների ոտնահարման իշխանական սինդրոմը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի համար մինչ օրս առաջնահերթ է մնում իրավական պետություն կառուցելու հրամայականը։ Այն մեծապես կապված է օրենքի ու իրավունքի գերակայության խնդրի հետ, որն իրենից ենթադրում է այնպիսի պետական կարգ, ինչի դեպքում պետական գործունեության համար օրենքը դառնում է բարձրագույն նորմ։ Բայց մեր երկրի պարագայում իրավիճակի կազուսայնությունը պայմանավորված է նրանով, որ ավելի շատ խոսվում է իրավական պետություն ունենալու նպատակների ու ծրագրերի մասին, սակայն իրական կյանքում կատարվում է հակառակը։

Օրինակ՝ Փաշինյանի հայտարարությունների, բառապաշարի անբաժանելի մաս են կազմում օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա, օրինականություն և իրավական պետություն ունենալու մասին հավաստիացումները, սակայն այդ հայտարարություններն այդպես էլ որևէ գործնական նշանակություն չեն ստանում։ Ավելին, գնալով այդ ոլորտներում արձանագրում ենք հետընթացի նոր «ռեկորդներ»: Փաշինյանի իշխանությունն արդեն «վարպետացել» է միայն իշխող ուժին ձեռնտու օրենքներ նախագծելու և ընդունելու հարցում, իսկ եղած օրենքներն էլ կա՛մ «հմտորեն» շրջանցում է, կա՛մ ժամանակի ընթացքում փորձում է ծռել այնպես, որ հարմարեցվի իրենց քիմքին։ Մասնավորաբար, ժամանակին Փաշինյանը իրեն համարում էր սուպերվարչապետական համակարգի ամենասուր քննադատներից մեկը՝ նշելով, որ չափից ավելի շատ լծակներ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, սակայն երբ ինքը նստեց վարչապետական աթոռին, ապա իր համար ոչ միայն այլևս սուպերվարչապետական համակարգ չկար, այլև առկա լիազորություններն էլ էին քչություն անում։

Արդյունքում պահպանվեց սուպերվարչապետական համակարգն, ավելին՝ կամաց-կամաց անցում կատարեցինք դեպի ֆեոդալական համակարգ, երբ իր կառավարման ընթացքում օրենքի դիկտատուրայի անվան ներքո անգամ Փաշինյանն անընդհատ զանց է առնում օրենքների պահանջները։ Այսինքն, օրենքը բոլորի վրա տարածվում է, բացի իշխանություններից։ Ճիշտ՝ «Անասնաֆերմայի»՝ հավասարության մասին հայտնի ձևակերպման պես: Եթե, օրինակ՝ մի քաղաքացի համարձակվի շրջափակել դատարանի շենքը և դատավորին չթողնի, որ ներկայանա աշխատանքի, ապա նա օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի, իսկ երբ Փաշինյանն է հրահանգում շրջափակել դատարաններն ու անձամբ էլ մասնակցում է, ապա դա ներկայացվում է որպես օրենքի ու օրինականության հաստատման անհրաժեշտ պահանջ։ Այս ֆոնին տպավորություն է առաջանում, թե օրենքներն ու պատասխանատվության դաշտը միայն հասարակ քաղաքացիների ու հատկապես իշխանություններին քննադատողների ու ընդդիմադիրների համար են։

Կարծես թե օրենքը միայն նրա համար է, որ մահակի պես օգտագործվի ընդդիմադիր գործիչներին լռեցնելու ու հետապնդելու հարցում։ Իշխանություններն ինչքան ցանկանում, այնքան էլ խախտում են Սահմանդրության ու օրենքների սահմանած նորմերը, իսկ եթե ընդդիմադիրների վրա բիծ գտնելու համար նույնիսկ չկան նախատեսված իրավակարգավորումներ, ապա դրանք կարելի է ստեղծել կամ հորինել։ Ու հորինված և կարված գործերը բացարձակ մեծամասնությամբ այնքան խղճուկ են, այնքան ճչացող անօրինականությամբ, որ ճանապարհի կեսից քանդվում են ու չեն հասնում իրենց հանգրվանին։ Արդյունքում օդում կախված է մնում միայն այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց անօրինական, բացառապես քաղաքական դրդապատճառներով, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի քմահաճույքներով իրականացվող հետապնդումների համար։ Ուշագրավ է, որ իշխանական բազմաթիվ նախաձեռնություններ ու կարված գործեր նույնիսկ ՍԴ-ի մակարդակով են ճանաչվում սահմանադրությանը հակասող։

Այսպես, օրինակ՝ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում է երկրորդ նախագահը։ Երեկ էլ հրապարակվեց ՍԴ որոշումը պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ: Ըստ ՍԴ-ի, անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ Այսինքն, Բարձր դատարանը ամրագրեց այն, ինչ սևով սպիտակի վրա գրված է Սահմանադրության մեջ, ինչ արձանագրում էին բոլոր ադեկվատ իրավաբանները, բայց ինչի հետ ոչ մի կերպ համաձայն չէին դատախազությունն ու մի քանի դատավորներ:

Ստացվում է, որ այսքան ժամանակ ընդդիմադիր պատգամավորներն ապօրինի կալանքի տակ են պահվել, այնինչ դեռ ամիսներ առաջ պետք է ազատ արձակված լինեին։ Արդյո՞ք պատասխան տալու են նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի հլու կամակատարը և նրա հրահանգով մածունը սև են հայտարարում, ինչի արդյունքում տուժում են մարդիկ: Հիմա՝ դժվար թե: Բայց Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, սա պետք է հիշի ցանկացած ոք, ով նորից կշարունակի Նիկոլի քմահաճույքների համար տրորել Սահմանադրությունն ու օրենքները:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia