9 սարսափելի ողբերգություն, որ տեղի է ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
LIFEՇարքային հանդիսատեսին թվում է, թե կինոֆիլմերի ստեղծումը շատ հետաքրքիր ու գրավիչ գործընթաց է, սակայն քչերը գիտեն, որ այս կամ այն աղմկահարույց հաջողության հետևում ընկած է ոչ միայն դերասանների ու կասկադյորների ծանր աշխատանքը, այլև մարդկային ողբերգություններ:
Past.am-ը ներկայացնում է 9 սարսափելի ողբերգություն, որ տեղի է ունեցել ֆիլմերի նկարահանումների ժամանակ:
1. «Խաբեության պատրանք»
Հենլի Ռիվզի փախուստի տեսարանի նկարահանումների ժամանակ դերասանուհի Այլա Ֆիշերը քիչ էր մնում խեղդվեր ջրային խցիկում: Ձեռնաշղթաների օղակը խցանվել էր, ու աղջիկը ստիպված եղավ ջրի տակ անցկացնել մոտ 3 րոպե ։

2. «Անզսպելիները-2»
Ֆիլմի նկարահանումների ժամանակ մահացավ 1 կասկադյոր, իսկ մեկը սարսափելի վատացավ այն բանից հետո, երբ ինչ-որ բան այն չստացվեց բեմում ռետինե պայթող նավակի հետ: Հարկավոր եղավ 5 ժամ, որպեսզի ողջ մնացած կասկադյորի վիճակը կայունանա։

3. «Հարրի Փոթեր ու Մահվան շնորհները. մաս 1»
Դենիել Ռեդկլիֆին փոխարինող Դևիդ Հոլսմը նկարահանման հարթակում վնասեց վիզն ու կաթվածահար եղավ: 25-ամյա կասկադյորը մասնակցում էր հերոսների թռիչքների տեսարանի նկարահանումներին ու բախվեց պատին, ինչի հետևանքով մարմնի վերին հատվածը կաթվածահար եղավ։

4. «Տղաների խնջույք Վեգասում-2»
Կասկադյոր Սքոթ Մակ-Լինը գլխի հատվածում վնասվածք ստացավ երկու մեքենաների բախման տեսարանի նկարահանման ժամանակ: Տրյուկի նկարահանման ժամանակ Մակ-Լինը դուրս էր նայում պատուհանից, երբ իր մեքենային բախվեց մեկ այլ մեքենա: Արդյունքում՝ նա դատի տվեց Warner Bros. Ընկերությանը ու պահանջեց փոխհատուցել իրեն հասցված վնասը։

5. «Մութ ասպետը»
Օպերատոր Կոնվեյ Ուիկլիֆը զոհվեց, երբ տրյուկի նկարահանման ժամանակ իր մեքենան մեծ արագությամբ հարվածեց պատին։

6. «Ագռավը»
Ճակատագրական սխալի պատճառով հայտնի Բրյուս Լիի որդու՝ Բրենդոն Լիի մահը շոկի մատնեց ամբողջ Հոլիվուդը: Նկարահանման ժամանակ լիցքավորված ատրճանակից արձակված կրակոցը նրա որովայնին արժեցավ Բրենդոնին իր կյանքը: Տղան մահացավ արնահոսությունից։

7. «Երեք իքսեր»
Վին Դիզելին փոխարինող Հարրի Օ’Քոնորը նկարահանվում էր պարապլանով տեսարանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր պարապլանից ու իջներ մեծ արագությամբ սլացող մոտորանավակի վրա: Սակայն կասկադյորը հաշվի չէր առել տարածությունը ու բախվեց կամրջին: Նա տեղում մահացավ ստացած հարվածից: Մարտաֆիլմի ստեղծողները տվյալ տեսարանը թողեցին ֆիլմում (բացառությամբ նրա մահվան), որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Օ’Քոնորի վերջին աշխատանքին։

8. «Լավագույն հրաձիգը»
Օդաչու-կասկադյոր Արթ Շոլը «Լավագույն հրաձիգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ կորցրեց ինքնաթիռի վերահսկողությունը ու ընկավ Խաղաղ օվկիանոս: Փրկարարների թիմը չկարողացավ գտնել օդաչուի մարմինը։
9. «Մթնշաղային գոտի»
Վիետնամական պատերազմի նկարահանումների ժամանակ ինքնաթիռի օդաչուն չկարողացավ կառավարել այն ու ընկավ՝ դառնալով 3 դերասանի մահվան պատճառ: Ֆիլմի ռեժիսոր Ջոն Լենդիսը ենթարկվեց քրեական պատասխանատվության, սակայն դատավորները, ուսումնասիրելով կադրերը, նրան անմեղ ճանաչեցին:

X



