Ադրբեջանում թանկացել է դեղորայքը
SOCIETYԱդրբեջանական մանաթի՝ լողացող կուրսի անցնելու հետևանքով ի հայտ եկած դեվալվացիայի պատճառով երկրում ապրանքների գները շարունակում են աճել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Լրատվամիջոցի լրագրողների իրականացրած մոնիթորինգը ցույց է տվել, որ 20-40 տոկոսով բարձրացվել է դեղորայքների գինը: Դեղատների աշխատակիցներն անկեղծացել են, որ գները բարձրարցել են դրանք մատակարարող ընկերությունները, ովքեր հայտնել են, թե դեղամիջոցները գնում են արտարժույթով:
Բարձրացվել են նաև սպառողական ապրանքների գները: Մասնավորապես հայտնի է, որ հաց մատակարարող կազմակերպությունները շուրջ 100 գրամով թեթևացրել են հացը՝ վաճառելով նախկին գնով:
Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտարարել է դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի՝ մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը պայմանավորել է արտաքին առևտրաշրջանառության մեջ դրական սալդոյի, ինչպես նաև այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազեցմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում է, որ արտաքին բացասական ազդակներով պայմանավորված, այդ թվում և նավթի գնի անկումը, անհրաժեշտություն են առաջացրել մանաթի փոխարժեքը հարմարեցնել նավթի նոր գներին: «Հաշվի առնելով տնտեսական արտաքին ցնցումների երկարաժամ կետ բնույթը և ձգտելով պահպանել երկրի արժութային պաշարներն ու ազգային տնտեսության միջազգային մրցունակությունը՝ դեկտեմբերի 21-ից անցում է կատարվում ազգային արժույթ մանաթի լողացող փոխարժեքի»,- հայտնել է Կենտրոնական բանկը:



