Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ՝ քննարկելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսզրույց է ունեցել ուկրաինացի նախագահ Վլադիմիր Զելենսկի հետ, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ինչպես փոխանցում է New York Post-ը, Զելենսկիի հետ 76 րոպե տևած զրույցից հետո Բայդենը ևս 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայի անդամ երկրներից 9-ի ղեկավարների հետ:
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ զրույցում հերքել է տեղեկությունը, որ Բայդենը Զելենսկիին հորդորել է զիջումների գնալ Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ ներխուժումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Զելենսկիի հետ զրույցի նախօրեին Բայդենը առցանց հանդիպում է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



