Ուկրաինական ռազմանավը շարժվել է դեպի Ղրիմի կամուրջ
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Դոնբաս» նավը գտնվում է Կերչի նեղուցի անմիջական հարևանությամբ։
Նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան «Դոնբասը» դուրս է եկել Մարիուպոլից։ Միաժամանակ ուկրաինական կողմից Կերչ-Ենիկալսկի ջրանցքի անցման համար դիմումներ չեն եղել։
Ուկրաինական նավին ուղեկցող սահմանային ծառայության առափնյա պահպանության նավը կեսօրին զգուշացրել է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխանելու անհրաժեշտության մասին և պահանջել փոխել ընթացքը։ Ավելի ուշ ուկրաինացի զինվորականներից պատասխան է ստացվել, «որ չեն ծրագրում անցնել Կերչի նեղուցով», մատնանշել են ԱԴԾ-ից։
Հաղորդվում է, որ ուկրաինական նավը ներկայումս գտնվում է նեղուցից 18 ծովային մղոն հեռավորության վրա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



