Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է Սևանում և Վարսերում կատարված ճանապարհաշինական աշխատանքներին

ECONOMICS

Սևան քաղաքում և հարևան Վարսեր համայնքում Նոր տարին դիմավորում են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներով: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այստեղ հիմնանորոգվել են 3.6 կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությոնից, դեկտեմբերի 22-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է Գեղարքունիքի  մարզ և ծանոթացել կատարված աշխատանքներին:

Վերակառուցված ճանապարհներից առաջինը քաղաքի արևելյան մասը կապում է Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղուն: Երկրորդն սկսվում է Սևան քաղաքի հրապարակից, անցնում է Վարսեր համայնքով և միանում Սևան-Ծաղկունք-Զովաբեր-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհին: Հիմնանորոգումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Ճանապարհները սպասարկում են շրջակա համայնքների 26 100 բնակչի:

«Անկախությունից հետո Սևան քաղաքում նման ծավալի լայնամասշտաբ աշխատանքներ չէին կատարվել: Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: 2016-ի մասով էլ նախարարն արդեն հանձնարարություն տվեց ԾԻԳ-ին։ Չէր իրականանա այս ծրագիրը, եթե չլիներ տրանսպորտի և կապի նախարարի ամենօրյա հետևողական աշխատանքը»,-նշել է Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Նորակառույց ճանապարհի բացումը Վարսեր համայնքում իսկական համագյուղական տոնի է վերածվել: Այստեղ Գագիկ Բեգլարյանին դիմավորել են աղ ու հացով: Վարսեր համայնքի ղեկավարի խոսքով, մինչև վերանորոգումը գյուղի ճանապարհը գրեթե անանցանելի էր. քայքայված էր երթևեկելի մասի պատվածքը, որոշ տեղերում այն ընդհանրապես բացակայում էր: Կարգավորված չէր նաև ջրահեռացման համակարգը, անբարեկարգ էին մայթերը, բացակայում էին ճանապարհային նշանները: Հիմա արդեն վարսերցին ճանապարհի խնդիր այլևս չունի:

Վարսեր համայնքում ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև երկաթգծի վրայով անցնող կամուրջը, գյուղի մանկապարտեզ, գյուղապետարան և դպրոց տանող ճանապարհը: Վարսեր համայնքի դպրոցի տնօրեն Աղասի Մեսրոպյանը նշել է. «Մեր աշակերտները մինչև հասնում էին դպրոց՝ դասի, ցեխի մեջ կորում  էին։ Ճանապարհներն ահավոր վիճակում էին։ Հիմա դպրոցի ճանապարհը դարձել է հաճելի»: Գյուղացիները հիշել են` վերջին անգամ Վարսեր համայնքի ճանապարհները հիմնանորոգվել են խորհրդային տարիներին:

Նախարարն իր խոսքում նշել է, որ ճանապարհները կառուցվել են որակով և երկար կծառայեն համայնքի բնակիչներին: Առաջիկայում ևս Սևան քաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական ծրագրեր: «Այսօր մենք ստացել ենք շատ որակյալ ճանապարհ։ Ինձ թվում է՝ Սևան քաղաքի բնակիչները պետք է շատ ուրախ լինեն։ Մենք կարողացանք հասցնել և կատարել Հանրապետության Նախագահի հանձնարարականը»,- նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Ճանապարհների հանդիսավոր բացումից հետո Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը համայնքի ավագանու որոշմամբ նախարար Գագիկ Բեգլարյանին շնորհել է «Սևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, ծագումով սևանցի, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանին՝ «Տարվա սևանցի», իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանին՝ «Սևան քաղաքի բարեկամ» կոչումները:

Ճանապարհաշինարարները հիմնանորոգել ու նոր տեսքի են բերել նաև Սևան քաղաքի հրապարակը, որը կրում է Արցախյան պատերազմի մասնակից Վլադիմիր Կարապետյանի անունը:

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026