Yerevan, 07.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ փայտից է պատրաստվում հոբոյը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոբոյը փայտե փողային երաժշտական գործիք է: Գործիքի անվանումը գալիս է «haubois» բառից, ինչը ֆրանսերեն նշանակում է «երկար փայտե»: Այն ունի 60 սմ երկարությամբ կոնաձև խողովակի ձև, որը բաղկացած է 3 մասից՝ վերին և ստորին ծնկներից և փողից: Ունի փականային համակարգ, որի միջոցով բացում և փակում են հոբոյի փայտե պատերին փորված 24-25 նվագային անցքերը: Վերին ծունկն ունի կրկնակի լեզվակ և ձայնային գեներատոր: Երբ օդը ներխուժում է, կրկնակի լեզվակ ներկայացնող 2 եղեգի թիթեղները թրթռում են և անցնում խողովակի մեջ, որի արդյունքում ձայն է առաջանում: Ի տարբերություն մեկ լեզվականի կլարնետի, հոբոյն իր երկու լեզվակով առաջացնում է հարուստ մեղեդային և մի փոքր քթային տեմբր: Հոբոյ պատրաստելու հիմնական նյութը աֆրիկյան սև ծառն է:

Երբեմն օգտագործվում են այլ էկզոտիկ ծառատեսակներ («մանուշակագույն» ծառ, կոկոբոլո): Վերջին տեխնոլոգիական նորարարությունը 5 % ածխածնային մանրաթելի հավելումով սևանիստ փոշու հիմքի վրա պատրաստված նյութ է: Նման գործիքը ավելի թեթև է, ավելի էժան, ավելի քիչ է արձագանքում ջերմաստիճանի և խոնավության փոփոխություններին: Առաջին հոբոյները պատրաստվել են բամբուկի և եղեգի սնամեջ ցողուններից: Հետագայում, որպես կայուն նյութ, սկսել են օգտագործել հաճարենու, տանձենու, վարդի փայտանյութը, անգամ օգտագործվել է փղոսկր: 19-րդ դարում հոբոյի վրա անցքերի և փականների քանակի ավելացման հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջացել ավելի դիմացկուն նյութի, որը և դարձել է աֆրիկյան սև ծառի փայտանյութը: Հոբոյի նախնիները եղել են բազմաթիվ ժողովրդական գործիքներ, որոնք հայտնի են եղել մարդկությանը հին ժամանակներից:

Այդ բազմազանության մեջ են հին հունական ավլոսը, հռոմեական տիբիան, պարսկական զուռնան և գայտան: Նման ամենահին երաժշտական գործիքը հայտնաբերվել է շումերական թագավորի դամբարանում և ավելի քան 4600 տարեկան է: Այն իրենից ներկայացնում է լեզվակի մոտ միացած զույգ արծաթե խողովակ: Հետագա շրջանի գործիքներն են եղել մուսեթը, անգլիական եղջյուրը, բարոկն ու բարիտոն հոբոն: Վերածննդի դարաշրջանի ավարտին հայտնվել են շալմեյները, կումգորները և պարկապզուկները: Ժամանակակից հոբոյն իր սկզբնական տեսքը ստացել է 17-րդ դարի վերջին Ֆրանսիայում՝ շալմեյի բարելավումից հետո: Բայց այդ ժամանակ նա ունեցել է ընդամենը 6 անցք և 2 փական: 18-րդ դարից սկսած հոբոյը լայն տարածում է գտել Եվրոպայում:

Այդ ժամանակվա լավագույն կոմպոզիտորները, այդ թվում՝ Բախը, Հենդելը, Վիվալդին, Մոցարտը, Բեռլիոզը, Գլինկան, Չայկովսկին, այն օգտագործել են իրենց ստեղծագործություններում: 18-րդ դարը իրավամբ համարվում է հոբոյի ոսկե դարաշրջան:19-րդ դարում հոբոյը փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխությունները ազդել են գործիքի անցքերի և փականների քանակի վրա: Ներկայումս ևս, ինչպես և երկու դար առաջ, անհնար է պատկերացնել երաժշտություն առանց հոբոյի եզակի տեմբրերի: Այն հանդես է գալիս որպես մենակատար գործիք կամերային երաժշտության մեջ, հոբոյը հիանալի է հնչում սիմֆոնիկ նվագախմբում, անկրկնելի է ժողովրդական գործիքների «հարևանությամբ», այն նույնիսկ օգտագործվում է ջազում: Հոբոյը ներկայումս էլ լայն տարածում ունի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46