ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը
SOCIETYԵրևանի պետական համալսարանից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը՝ նշելով, որ նա փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթղթերը կարգի խախտմամբ ներկայացրած թեկնածուն Արծրունի Սահակյանն է:
Ավելի վաղ ԵՊՀ խոսնակը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ-ից հայտնել էին, որ ևս մեկ անձ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



