Yerevan, 22.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ալեն Սիմոնյանին ձայնագրել են գաղտնի. Ինչ է իրականում կատարվել

BLOG

Ծովինար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ֆրանսիայի Սենատում պաշտոնական հանդիպումից հետո ընդունելությանը ներկա էին նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Նրանց հետ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անկաշկանդ մթնոլորտում, ոչ հրապարակային զրույց է ունեցել: Զրուցել են որպես ՀԱՅԵՐ և բացարձակ անկեղծ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահն աշխատել է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԻՆ հետաքրքրող բոլոր հարցերին լիարժեք պատասխանել: Ի սկզբանե պայմանավորվել են, որ ուղղակի զրուցում են և այն չի արձանագրվելու, զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանի ճշտող հարցին,ԱՂՋԻԿը պատասխանում է, որ չի ձայնագրում: Փաստորեն ԳԱՂՏՆԻ ձայնագրություն կա: Ներկայացնեմ ողջ, ՉՄՈՆՏԱԺՎԱԾ զրուցի սղագրությունը:
 
Ալեն Սիմոնյան: Եկեք ճիշտը խոսենք, էլի: Մի շաբաթ առաջ մենք Հայաստանի սահմանում -իրենց սատկացրել ու հետ ենք շպրտել:
-Մենք դա տեսանք եւ շատ ոգեւորվեցինք:
Հիմա մեր դեմ Ադրբեջանը չի, որը մեզնից երեք անգամ ավելի մեծ է, մեր դեմ Ադրբեջանը եւ Թուրքիան է, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը: Մենք 44 օր պատերազմել ենք երեք պետության հետ՝ ՆԱՏՕ-ի, Պակիստանի եւ Ադրբեջանի դեմ: 44 օր: Մենք պետք է, մեր ցանկությունն է, մեր հայրենասիրությունը, մեր էմոցիաները շատ-շատ մեր վրա ազդեցություն են ունենում: Բայց պետք է մի քիչ սթափ գնահատենք: Էդ գերիների, էդ մարդկանց, էդ զինվորների նպատակը ո՞րն է եղել, երբ որ իրենք գնացել են:
 
-Պաշտպանել հայրենիքը:
 
-Ալեն Սիմոնյան: Հայրենիքը, հիմա: Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք… Մենք ուզում ենք Հայաստանը… Գերիներին հետ են տալու: Այլընտրանք չունեն: Իրենք էդ գերիներին պահել են՝ որպես սակարկման բան, որ մեր վրա ճնշեն, որ մենք իրենց ճանապարհ տանք, որ Ղարաբաղը ճանաչենք իրենց կազմի մեջ:
 
Հարց-Կստացվի՞ իրենց մոտ:
 
Ալեն Սիմոնյան-Դե չի ստացվում: Դրա համար ենք մենք ասում, արդեն ակնարկում, որ դուք գերիներով մեզ, քառասուն հոգով, քառասունմեկ հոգով մեր ամբողջ երկիրը մի շանտաժի ենթարկի: Ես կարողա ծանր ու բարդ բան եմ ասում: Բայց սա պետական մտածելակերպա: Երբ դու հրաման ես տալիս գնալ, գրավել գյուղ, դու գիտես, որ զոհեր ես ունենալու, բայց քո նպատակը պետության համար այդ գյուղը վերցնելնա: Հիմա մենք պետք է հասկանանք, որ հա, մենք ամեն տեղ, էստեղ էլ եմ գերիների մասին, էսօր իմ ելույթի մեջ էլ գերիների մասին կա: Ամեն տեղ դրա մասին խոսում ենք, մտցնում ենք իրենց աչքը: Բայց մենք չենք կարող դա դնել մի նժարին ամբողջ ՀՀ համար: Մեր տղերքը նրա համար չեն զոհվել, որ մենք մեռնենք, կամ մենք ամեն ինչ հանձնենք թուրքին: Իրենք մինչեւ վերջ կռիվ են տվել: Էդ էնքան դժվար բանա: Էդ ընենց բան գիտակցությունա, որ պետքա հասկանաս, որ նման բան անելը ճիշտ չի:
Հարց-Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասեր ուզում եք ասել, որ էդ ինքը հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել …
 
Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, ոչ Արման Թաթոյանն էր հնարել, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել , որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետքա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային եւ ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են եւ իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետքա… չեք նկարում չէ… պետքա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը նստել նկարագրումա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչուա ինքը դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում, բայց վեր կենալ ասել ամեն օր 5 տղա կարա գա չէ, եթե էդ 5 տղան գալիս ա ու դու հայ տղա ես: Աստված մի արասցե իմ հետ, իմ վրա բերեմ էդ օրինակը։ Իմ հետ տենց բան լիներ, ես ասենք չգիտեմ, ինձ տանջեն, բռնաբարեն, ստիպեն, որ ես ցեխի մեջ քնեմ։ Ես կուզենայի՞ որ բոլորը ով տեսներ ասեր դու՞ էիր էդ տղան, որ քեզ բան էին անում։ Ինչի ա պետք ուղիղ եթերով դա ասել, էդ չի քննարկվում, ես ստեղ էլ ասեցի։ Դե մենք ասում ենք միջազգային ատյաններում, բայց դնել մանրամանս հնարովի որտեւ ինքը այնտեղ չի էղել, չգիտի ավելի վատա էղել։ Կարող ա իրոք ավելի վատ ա էղել։
 
Գնալ կանգնել էդ հայ տղամարդու։Մենք էսօր բանակում նաեւ արժանապատվության խնդիր ունենք։ Ո՛չ իմ առաքելությունը որնա՞, ես պետք է մտածեմ, որ ինչ որ ապուշ ֆեյբուքում իմ մասին վատ բան գրի, ոչ իմ առաքելությունը էնա որ, եթե պետքա ես իմ վրա հարված վերցնեմ, բայց մի հայ տղամարդու արժանապատվությունը գետնին չգցեմ։ Ինչա մտածելու էդ զինվորը, որ հիմա էսօր կանգնածա սահմանին, ես իրան ասում եմ սահման պահի ու ինքը լսում ա ու ընդից ասումա էդ ինչ թուրքի պրոպագանդայա։
 

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global