Հայաստանում սկսել են գործել 22 համեմատաբար խոշոր արդյունաբերական ընկերություններ
SOCIETYՀայաստանում 2015 թ. սկսել են գործել 22 համեմատաբար խոշոր արդյունաբերական ընկերություններ, որոնց ներդրումների ծավալը կազմել է 65-70 մլրդ դրամ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը:
Եգանյանը նշել է, որ սահմանամերձ գյուղերում բիզնեսի համար հարկային արտոնություններ տրամադրող օրենքի ընդունումը մեծ շահագրգռվածություն է առաջացրել ձեռներեցների շրջանում: Սահմանամերձ գյուղերից մեկում՝ Տաուշի մարզի Չորաթանում, արդեն կազմակերպվել է արտադրություն: Գյուղում ստեղծված ձեռնարկությունը, որը բանվորների համար ձեռնոցներ է արտադրում, մտադիր է նույնատեսակ արտադրություն սկսել եւս 4 գյուղերում: Բացի դրանից դիտարկվոմ է նաեւ անհատներին սարքավորումներ տրամադրելու հնարավորությունը՝ արտադրության փուլերից մի քանիսը տանն իրականացնելու համար, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ գյուղերի ներառել նախագծի մեջ: Նաեւ դիտարկվում է սահմանամերձ գոյւղերում գարեջրի արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:
Բադի դրանից իրակացվում են ԵՏՄ ու երրորդ երկրների տեղական ընկերությունների համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ: Նրա խոսքով այս պահին մի շարք խոշոր նախագծերի իրականացման վերաբերյալ բանակցություններ են ընթանում չինական կողմի հետ: Եգանյանը նշեց, որ խոսքը ոչ միայն «Իրան-Հայաստան» երկաթգծի շինարարության նախագծի՝ այլեւ ավելի խորը վերամշակման արտադրություն կզմակերպելու մասին է: Այն հարցին, թե դա վերջին իրադարձությունների համատեքստում որքանով են արդիական «Մետաքսե ճանապարհ» միջազգային նախագծի գործարկումը, «Իրան -Հայաստան» երկաթգծային ճանապարհի շինարարությունը, Եգանյանը նշեց, որ այդ հանգամանքը ոչ թե նվազեցնում, այլ հակառակը՝ ավելացնում է «Իրան –Հայաստան» երկաթգծային հատվածի շինարարության արդիականությունը, քանի որ ելք է ապահովում դեպի Պարսից ծոց:
Խոսելով հարեւան Իրանի հետ համագործակցության մասին, Եգանյանը նշեց, որ իրանական կողմը հետաքրքրություն է դրսեւորում համագործակցության ու Հայաստանի տարածքում համատեղ ձեռնարկությունների ստեղծման նկատմամբ՝ մասնավորապես հաշվի առնելով այն հնարավորությունները, որոնք տրամադրում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նաեւ այն GSP ռեժիմը, որը Հայաստանին են տրամադրել Կանադան, Շվեյցարիան, ճապոնիան, ու Նորվեգիան, եւ այս տարվանից՝ նաեւ ԱՄՆ-ն:



