Գեղարքունիքի մարզում 28-ամյա վարորդը Opel-ով բախվել է ճանապարհային հայտնված ձիուն. կա տուժած (լուսանկարներ)
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում հարվածել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված ձիուն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հարվածի հետևանքով ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Լենա Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Հարվածի հետևանքով էլ ձին սատկել է։

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



