Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Կիրակնօրյա նիկոլամերժումն ու ինքնարդարացման հուսահատ ջանքերը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 5-ին 38 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Սա ընտրությունների հերթական փուլն էր, քանի որ հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին արդեն իսկ մի շարք համայնքներում տեղի էին ունեցել տեղական ընտրություններ։ Ընդհանուր առմամբ, այս ՏԻՄ ընտրական գործընթացը տարբերվում էր նախկինում տեղի ունեցածներից, քանի որ այն ընթանում էր համամասնական ընտրակարգի ներդրման պայմաններում, որոնք անցկացվում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։

Համամասնական ընտրակարգի արդյունավետության հարցը միշտ էլ քննարկման առարկա է եղել, բայց կոնկրետ այս դեպքում իշխանություններին պետք էր, որպեսզի կուսակցականացնեն տեղական ինքնակառավարման մարմինները, կամ, այլ կերպ ասած, ավագանու նիստերը դարձնեն «կուսակցական ժողովներ»։ Պատահական չէ, որ ներկայիս իշխող ուժը հատկապես ծանր էր տանում այն հանգամանքը, որ մի շարք համայնքապետներ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ չէին պաշտպանում իշխանություններին և շատ դեպքերում անգամ բացահայտ աջակցում էին ընդդիմությանը։ Դա էր պատճառը, որ դեռևս ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացիական վրեժ, քաղաքական վենդետա ու կադրային ջարդ է լինելու։

Փաշինյանը խորհուրդ էր տալիս մի շարք համայնքապետների՝ ուղղակի դիմումներ գրել ու հեռանալ։ Իսկ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո բիրտ ճնշումներ սկսվեցին Սյունիքի մի շարք համայնքապետների նկատմամբ, նրանց ազատությունից զրկելու և պաշտոնից հեռացնելու նպատակով մի շարք քրեական գործեր հարուցվեցին։ ՏԻՄ-երում հաջողություն արձանագրելու նպատակով էլ ներդրվեց արագ տեմպերով խոշորացման գնալու գաղափարը, որը պետք է հնարավորություն տար իշխանություններին համայնքների հետ առանձինառանձին փոխհարաբերվելու փոխարեն միանգամից գործ ունենալ համայնքների փնջի հետ։ Չէ՞ որ պարզ հաշվարկ է՝ խոշորացման դեպքում համամասնական ընտրակարգի կիրառման տեսանկյունից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն, իսկ ընտրություններից հետո ավելի հեշտ կլինի խոշորացված համայնքային մարմնի միջոցով պատժել, օրինակ՝ այն գյուղերին և դրանցում ծրագրեր չանցկացնել, որոնք ընդդիմադիր կեցվածք կարող են ցուցաբերել։ Մյուս կողմից էլ՝ ՏԻՄ ընտրություններում իշխանությունները կարող են վերլուծել, թե իշխող ուժն ինչպիսի վարկանիշ ունի ու ինչպես են փոփոխվում հանրային տրմադրությունները հատկապես այն ֆոնին, երբ երկիրը պարտությունից հետո անվտանգային տեսանկյունից բավական ծանր վիճակում է գտնվում, և անգամ հարցականի տակ է դրված մեր պետության ինքնիշխանության հարցը։ Այս առումով կարևոր ցուցիչ է, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններում մասնակցության ցուցանիշը սպասվածից բավական ցածր է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 42,48 %-ը։ Ավելին, մի շարք համայնքներում մասնակցության մակարդակն ընդհանրապես շատ ավելի ցածր է եղել։ Օրինակ՝ Արմավիրում այն կազմել է ընդամենը 20,73 %։ Ի դեպ, ուշագրավ է, որ ինչքան մրցակցությունը փոքր է եղել, այնքան փոքր է եղել նաև մասնակցությունը: Երկու համայնքում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընդհանրապես ոչ մի ընտրող չի մասնակցել ընտրություններին՝ ուղղակի բոյկոտելով իշխանությունների կողմից նախաձեռնված խոշորացման գործընթացը։ Մասնակցության ցածր մակարդակը ցույց է տալիս նաև, որ, մեծ հաշվով, ներկայիս իրավիճակում բնակչությանը չի հետաքրքրում իշխանությունների կողմից խոշորացման նախաձեռնությունը, իսկ մյուս կողմից՝ առկա են դժգոհություններ, համընդհանուր ապատիա ու հիասթափություն։ Այս ընտրությունների ամենակարևոր «մեսիջներից» մեկը հենց այն հանգամանքն է, որ մի շարք առանցքային համայնքներում, օրինակ՝ Աբովյանում, Վանաձորում, Մասիսում, Ապարանում և այլն, իշխող ՔՊ-ն ձայների մեծ տարբերությամբ պարտվել է։

Ընդ որում, ընդամենը մի քանի համայնքում է ՔՊ-ն մեծամասնություն ստացել, իսկ որոշ տեղերում, ուր ձայներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել, չի կարողանա առանց կոալիցիա քաղաքապետ ընտրել. այսինքն, քվեների քանակով առաջին տեղում լինելը դեռևս չի նշանակում, թե «հաղթել» են, ինչպես փորձում էին հետընտրական ողջ գիշերը մատուցել քպականները: Արդեն իսկ կան օրինակներ, երբ ոչ իշխանական ուժերը հայտարարել են միավորվելու և մեծամասնություն ձևավորելու միջոցով համայնքապետ ընտրելու մասին։ Մյուս կողմից՝ մի քանի համայնքերում ՔՊ-ին հաղթանակ կապահովեն որոշ սատելիտ ուժեր, որոնք հենց այդ նպատակով էլ մասնակցել են ընտրություններին: Մի խոսքով, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները մեծ հաշվով հաստատեցին, որ իշխող ՔՊ-ի վարկանիշը խայտառակ ցածր է ու շարունակում է անկում ապրել։

Եվ այս դեպքում նորից առաջ է գալիս այն հարցը, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացարձակապես չէին կարող արդար ու ազնիվ լինել, քանզի մաքուր ընտրություններով ՔՊ-ն պարզապես չէր կարող ստանալ 30 տոկոսից ավելի քվե: Թերևս սա հիանալի հասկանում էր նաև իշխանությունը, քանի որ Փաշինյանի քննադատած «նախկինում» եղած արատավոր երևույթները հիմա հասել են աննախադեպ չափերի ու ստացել կատարելագործված ձևեր։ Օրինակ՝ ակնհայտ է, որ իշխանություններն իրենց հիմնական հույսը դրել էին վարչական ռեսուրսի կիրառման վրա։

Նրանք ավելի շատ էին օգտագործում իշխանական ու վարչական լծակները, ճնշում տարբեր աշխատողների՝ ստիպելով իրենց օգտին քվեարկել, չենթարկվողներին ազատում աշխատանքից։ Այսուամենայնիվ, նույնիսկ այդ ամենը չօգնեց Փաշինյանին, և դեկտեմբերի 5-ը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ իշխանությունները գնալով զրոյացնում են իրենց քաղաքական ռեսուրսները, որոնք ունեին 2018 թվականին, և կիրակնօրյա նիկոլամերժումը շուտով կարող է ավելի մասշտաբային, ինչու չէ՝ նաև համապետական բնույթ ստանալ ու հիմք դառնալ իշխանափոխության համար։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը գրի, թե «ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված», իրականում դա պարզապես ինքնարդարացման, դեմքը փրկելու հուսահատ ճիգ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement