«Մենք այս հաղթանակով ազդարարում ենք նոր որակի ու կենսամակարդակի համայնք ունենալու տեսլականը». Էդուարդ Բաբայան
BLOGԷդուարդ Բաբայանը գրում է․
Սիրելի՛ Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ, շնորհակալ ենք ձեզ բոլորիդ, ովքեր իրենց մասնակցությամբ հաստատեցին կայացած և ուժեղ համայնք ունենալու մեր թիմի վճռականությունը և քվեարկեցին հօգուտ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսլականի։
Աբովյանն աշխատող քաղաքացու համայնք է, արժանապատիվ հասարակության համայնք է, Դուք դա մի անգամ ևս ամրագրեցիք։
Մենք գիտակցում ենք, որ ծավալուն, պատասխանատու ճանապարհի առաջ ենք կանգնած՝ մեծ աշխատանք է սպասվում բոլորիս:
Մեր ծրագրի շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր այս ողջ ընթացքում, օրեր շարունակ պատասխանատու և պատվախնդիր աշխատանք են կատարել գեղեցիկ ընտրապայքար կազմակերպելու և նոր համայնքի նպատակադրումը յուրաքանչյուր մարդու հասցնելու համար:
Վստահեցնում եմ, յուրաքանչյուր քվեն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է եղել, իր ազդեցությունն է ունենալու նոր համայնքի կայացման ճանապարհին և դուք բոլորդ մեր համայնքինն եք:
Մենք այս հաղթանակով ազդարարում ենք նոր որակի ու կենսամակարդակի համայնք ունենալու տեսլականը։
Ի գործ, սիրելի՛ հայրենակիցներ...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



