Զինվորականները սխալմամբ 14 խաղաղ բնակչի են սպանել․ մեղավոր է համարվել հետախուզությունը
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Նագալենդ նահանգում, դեկտեմբերի 4-ի երեկոյան զինվորականները սպանել են առնվազն 14 խաղաղ բնակչի եւ մեկ անվտանգության աշխատակցի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Զինվորականները, աշխատավորների խմբին սխալմամբ դրել են գրոհայինների տեղ եւ հրազենային կրակ բացել նրանց վրա։ Դեպքի հետեւանքով՝ ավելի քան 10 քաղաքացիական անձ ստացել է հրազենային վիրավորում։ Նահանգի ղեկավարի հայտարարության համաձայն, այս աննախադեպ ողբերգությունը տեղի է ունեցել, քանի որ հետախուզական ծառայությունը սխալ տեղեկություններ է հաղորդել զինվորականներին։
Նշենք, որ հնդկական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Նագալենդի բնակիչները հաճախ են մեղադրում զինվորականներին մարդկանց անարդարացի հետապնդելու եւ անտեղի ուժ կիրառելու մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



